Նախարարի հրաժարականի պահանջով ցույցերին ԵՊՀ ուսանողներին միացել են այլ բուհերում սովորողներ
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շենքի մոտ օրեր առաջ սկսված բողոքի ակցիաները շարունակվում են:
Այսօր առավոտվանից Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետից մեկնարկել է ԵՊՀ մի շարք ֆակուլտետների ուսանողների եւ Դաշնակցության Հայաստանի երիտասարդական միության բողոքի ակցիան:
Այս անգամ նախաձեռնությանն են միացել Հայաստանի պետական տնտեսագիտական, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական եւ այլ համալսարաններից ուսանողներ:
Նրանք երթով շարժվում են տարբեր բուհեր եւ ուսանողներին կոչ անում միանալ իրենց:
Երթը եզրափակվելու է ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց, որտեղ վերսկսվել է նստացույցը:
Մասնակիցները պահանջում են, որ նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարական ներկայացնի:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Գեւորգ Գյուլումյանը, իրենց ֆակուլտետում այսօր դասադուլ է, այս պահին հստակ չեն կարող ասել, թե նախարարի հրաժարական չներկայացնելու դեպքում՝ առաջիկայում ինչ են պատրաստվում անել, սական նրա խոսքով՝ դասադուլները եւ բողոքի ակցիաները դեռեւս շարունակվելու են:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները հայտարարել էին դասադուլի մասին՝ արտահայտելով իրենց բողոքն ընդդեմ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի: Ավելի հստակ՝ այն դրույթի, ըստ որի՝ բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չէ: Մասնակիցներն այնուհետեւ ԿԳՄՍ նախարարության դիմաց միացել էին ՀՅԴ երիտասարդական միության կողմից կազմակերպված նստացույցին:
Երիտասարդները, սակայն, շաբաթ եւ կիրակի օրերին իրենց ակցիան դադարեցրել էին, քանի որ Արայիկ Հարությունյանն այդ օրերին չի աշխատում:
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԱԺ աշխատակազմի ղեկավ...
Արսեն Բաբանյանը դուրս եկավ կալանավայրից. ՔԿՀ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը քիչ առաջ ազատ արձակվեց: Այս մասին Auroranews.am-ին տեղեկացրեց ՀՀ Ք...
ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը
ՀՔԾ-ն մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելո...
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...