Միքայել Մինասյանը մասնաբաժին չունի Հայաստանի խոշորագույն հանքավայրում. Պոլոսկով
Միքայել Մինասյանը մասնաբաժին չունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Այս մասին Քաջարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնեց կոմբինատի տնօրեն Մհեր Պոլոսկովը։
Նշենք, որ ավելի վաղ Civilnet–ը հոդված է հրապարակել, որում պնդում են` կոմբինատի թաքնված սեփականատերը Միքայել Մինասյանն է` Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսան։
Կոմբինատի ներկայացրած տվյալներով` գործարանի բաժնետոմսերի 74,665%–ը պատկանում է գերմանական Cronimet Holding և Cronimet Verwaltungs ձեռնարկություններին, որոնք պատկանում են Պիլարսկի ընտանիքին։
Բաժնետոմսերի 12,5% –ը պատկանում է «Զանգեզուր Մայնինգ» ընկերությանը, որի սեփականատերը Շվեյցարիայի քաղաքացի Ժան Ժակ Պոլ Բաֆեն է, մնացած 12,5% –ը` AMP Holding ընկերությանը, որի բաժնետոմսերի 60%–ը Զանգեզուրի կոմբինատի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովինն է, 20–ական տոկոս ունեն նրա առաջին տեղակալ Նարեկ Համբարյանը և Կարեն Հակոբյանը` Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի եղբայրը։ Եվ վերջապես, ևս 0,335%–ը պատկանում է մինորիտար բաժնետերերին։
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԱԺ աշխատակազմի ղեկավ...
Արսեն Բաբանյանը դուրս եկավ կալանավայրից. ՔԿՀ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը քիչ առաջ ազատ արձակվեց: Այս մասին Auroranews.am-ին տեղեկացրեց ՀՀ Ք...
ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը
ՀՔԾ-ն մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելո...
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...