«Իմ քայլի» պատգամավորը լքում Է ԱԺ հանձնաժողովները
ԱԺ խորհրդի նիստի օրակարգում ընգրկված հարցերից մեկը «Իմ Քայլի» պատգամավոր Վահագն Թևոսյանի՝ Հայաստանի և Բելառուսի ԱԺ-ների միջև գործակցության միջխորհրդարանական հանձնաժողովից, ինչպես նաև ՀՀ ԱԺ-ի ՌԴ ԱԺ-ի միջև գործակցության միջխորհրդարանական հանձնաժողովից հեռանալու հարցն է։
Պատգամավորը, միջխորհրդարանական հանձնաժողովներից զատ, պատրաստվում է լքել նաև բարեկամական խմբերին իր անդամակցությունը․ նա հեռանում է նաև Հայաստան-Լեհաստան, Հայաստան-Ղրղզստան և Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբերից:
Թեմայի առնչությամբ քիչ առաջ պատգամավորը ֆեյսբուքյան էջում գրառում է արել։
«Այն պայմանավորված է միմիայն բարդագույն նախագծերի՝ ՀՌ մասին և Կինոյի մասին օրենքների վրա տարվող աշխատանքներով: Դրանք ուժեր ու ժամանակ են խլում՝ տեսական հիմքեր ստեղծելով այլ գործունեության նվազ արդյունավետության համար: Նման հեռանկարից խուսափելու և ստանձնածս հիմնական աշխատանքից չշեղվելու համար խմբակցությանը խնդրել եմ որոշակիորեն նվազեցնել իմ մասնակցությունը միջխորհրդարանական հանձնաժողովներում և բարեկամական խմբերում»,-գրել է Վահագն Թևոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԱԺ աշխատակազմի ղեկավ...
Արսեն Բաբանյանը դուրս եկավ կալանավայրից. ՔԿՀ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը քիչ առաջ ազատ արձակվեց: Այս մասին Auroranews.am-ին տեղեկացրեց ՀՀ Ք...
ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը
ՀՔԾ-ն մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելո...
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...