ԱԻՆ-ը նոր տեսանյութ է ներկայացրել ԱԺ-ի ետնամասում տան հրդեհի մարման աշխատանքների մասին
Նոյեմբերի 9-ին, ժամը 15:11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեմիրճյան փակուղու տներից մեկում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Ժամը 15:22-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհի բարդության «Թիվ 3» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, այնուհետև՝ ևս հինգ մարտական հաշվարկ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 15 մարտական հաշվարկ և 2 ավտոսանդուղք:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազգային ժողովի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում:
Դեպքի վայրում է գտնվել և հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարել ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:18-ին: Ժամը 18:20-ին փրկարարներին հաջողվել է մարել հրդեհը:
Այրվել են Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքի (3000 քմ) 1000 քմ հատվածը, ջերմահարվել՝ 500 քմ, ինչպես նաև ամբողջությամբ այրվել է կից երկհարկանի փայտյա տունը (56 քմ):
Հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել երկհարկանի փայտյա տան բնակիչ Իկկա Ռոնկաինեն (ծնված 1949 թ.). վերջինս հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը Իզաբելլա Ռոնկաինեին (ծնված 1961 թ.) ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
Տեղում սահմանվել է հերթապահություն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ Ազգային ժողովի շենքի հետնամասում
Այսօր Auroranews.am-ը ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Մոսկովյան - Թումանյան խաչմերուկի մոտակայքում՝ Մոսկովյան փողոց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սյունիքում ճանապարհին հայտնաբերվել է հրանոթի արկ
Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ճանապարհին հայտնաբերված հրանոթի արկն այսօր վնասազերծվել է ՊՆ թիվ N զորամասի սակրավորնե...