Վերջին մեկ ամսվա ընթացքում, հակառակորդի խախտումներն առաջնագծում աճ են արձանագրել. Տիգրան Աբրահամյան
Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆսբուքյան էջում գրել է.
«Վերջին մեկ ամսվա ընթացքում, հակառակորդի խախտումներն առաջնագծում աճ են արձանագրել։
Սա բավականին հստակ արտացոլված է ՊԲ շաբաթական կտրվածքով տրվող հաղորդագրություններում, իսկ իմ դեպքում, նաև նկատելի է շաբաթվա ընթացքում առաջնագիծ կատարած այցերիս ընթացքում։
Ճիշտ է՝ կրակոցները մեծամասամբ անկանոն բնույթի են, սակայն ակտիվ են նաև դիպուկահարները, ովքեր սահմանին տարբեր բնույթի սադրանքների են գնում։
Նշեմ, որ ՊԲ փոխանցմամբ, այս շաբաթ, նոյեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում սահմանագծին հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2500 կրակոց, որը վերջին շրջանի համար բարձր թիվ է։
Համեմատության համար նշեմ, որ նախորդ շաբաթ արձակված կրակոցների թիվը 1600 էր, դրանից մեկ շաբաթ առաջ՝ 1500, ևս մեկ շաբաթ առաջ՝ 1100 կրակոց»:
Նմանատիպ հոդվածներ
Առաջարկում եմ հարկերը միանգամից բարձրացնել մի 200%-ով. Սամսոն Գրիգորյանը վրդովված է
«Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Кто следующий, Госпо...
ՀՐԱՏԱՊ.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ սնունդ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները Արարատի մարզի դպրոցներում և մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
ԱՀԱԶԱՆԳ. Հայաստանյան սուպերմարկետներում վաճառվում են թմրանյութանման անհասկանալի ծամոնները
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է շատ կարևոր միջադեպի մ...