Թուրքիան բոլոր ուղղություններով գրոհում է Սենատի կողմից բանաձևի ընդունմանը խոչընդոտելու համար․ Սուրեն Սարգսյան
Թրամփն առաջարկել է «Ցեղասպանություն» եզրույթի փոխարեն կիրառել «պատերազմ» եզրույթը: Այս մասին հայտարարել է Էրդողանը` մեջբերելով իր և Թրամփի խոսակցությունը: Ի դեպ, Էրդողանը պատախանել է, որ երկու երկրները պատերազմի մեջ չեն եղել, այլ հայերին արտաքսել են Թուրքիայից:
Ինչևիցե, Էրդողանը մեկնում է Վաշինգտոն: Երկկողմ օրակարգը Սիրիան է, քրդական հարցը, Ինջիրլիկի ռազմաբազան, S400 համակարգերի խնդիրը, F35 կործանիչների հնարավոր վաճառքը, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված ցեղասպանության և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձևերը: Թուրքիան բոլոր ուղղություններով գրոհում է Կոնգրեսի վերին պալատի` Սենատի կողմից բանաձևի ընդունմանը խոչընդոտելու համար:
Սենատում Թրամփի թիմը` հանրապետականները, մեծամասնություն են կազմում: Բնականաբար Էրդողանը Թրամփին շատ բան ունի առաջարկելու բանաձևի տապալման դիմաց, և չնայած Թրամփի վարչակազմը չէր խանգարել բանաձևի ընդունմանը Ներկայացուցիչների պալատում, սակայն Սենատում իրավիճակը միանգամայն այլ է լինելու:
Հիմա մեր համայնքը պայքարելու է երկու ճակատով` ընդդեմ թուրքական լոբբինգի և ադմինիստրացիայի ճնշման, որն արդեն իսկ սկսել է ակտիվացման նախանշաններ ցույց տալ»:
Նմանատիպ հոդվածներ
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...
Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԱԺ աշխատակազմի ղեկավ...
Արսեն Բաբանյանը դուրս եկավ կալանավայրից. ՔԿՀ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը քիչ առաջ ազատ արձակվեց: Այս մասին Auroranews.am-ին տեղեկացրեց ՀՀ Ք...
«Ցանկանում էր Տուն գնալ»․ մահացել է Հակոբ Արշակյանի հայրը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ ձեզ մի փոք...