Ո՞րն էր Արին-Բերդի կայարանում գնացքների բախման պատճառը. նախնական վարկած
Ինչպես արդեն հայտնել ենք, երկաթգծի Արին-Բերդի կայարանում երկու գնացք են բախվել իրար, որի հետևանքով 4 մարդ է վիրավորվել։
ArmDaily.am-ի տեղեկություններով ջերմաքարշը հարվածել է շինարարական աշխատանքներ իրականացնող գնացքին։ Վթարի պատճառների մասին երկու վարկած է շրջանառվում՝ կա՛մ մեքենավարները խմած են եղել, որը քիչ հավանական է, կա՛մ սա անփութության արդյունք է, մասնավորապես՝ հերթապահները սլաքները չեն փոխել, ինչի հետևանքով բախվել են։
Արդյունքում կան ոչ միայն տուժածներ, այլ նաև նյութական վնաս է պատճառվել՝ խոսքը ջերմաքարշի մասին է և հատուկ նշանակության գնացքի։
Սա 9 ամսվա ընթացքում 8-րդ նմանատիպ դեպքն է, որի հետևանքով նաև կան վիրավորներ։
Մեզ հետ զրույցում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը հայտնեց, որ միջադեպի մասին տեղեկացել է մամուլից. «Երևի աննշան միջադեպ էր դրա համար, տեղյակ չեմ»։
Դիտարկմանը՝ աննշա՞ն եք համարում այն, որ 4 անձ է վիրավորվել՝ Գրձելյանը արձագանքեց. «Դե որ մեծ լիներ, ես հաստատ կիմանայի»։
Նմանատիպ հոդվածներ
Ուժգին երկրաշարժ Իրանում․ ցնցումներ են զգացվել նաև Հայաստանում
Նոյեմբերի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 02:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:47-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
ԱԺ շենքի հետնամասում այրված տունը ֆինն տղամարդու է պատկանել
Նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ հետնամասում բռնկված հրդեհի մասին: Shantnews.am-ից տեղեկանում ենք, որ տունը, որը...
Զինծառայող Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի քրգործով ձերբակալվել է ծառայակիցը
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ...
ՀՐԱՏԱՊ․ Սպանել են Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովվին և նրա հորը
Ծանր ոճիրն այսօր ցնցել է Սիրիայի հայությանը: «Արևելքի» տեղեկություններով` ահաբեկիչներն այսօր առավոտյան սպանել են Ղամիշլի...