Վարձով տները թանկացել են 20-40%-ով
-Ձեր կողմերում կհարցնե՞ս՝ վարձով տուն չկա՞,- երկարաժամկետ վարձակալողները սովորաբար ծանոթների միջոցով են սկսում հարմար բնակարանի փնտրտուքը՝ հուսալով, որ առանց միջնորդի ավելի մատչելի վարձավճարով բնակարան կգտնեն:
Դա այդպես է, բայց չխաբվելու համար վարձակալության միջին գները պետք է իմանալ, իսկ դրա ամենադյուրին տարբերակը հայտարարությունների կայքերով ճշտելն է: Եվ, միևնույնն է, միջնորդով, թե առանց միջնորդի, վարձակալությունն այս տարի նախորդ տարվա համեմատությամբ թանկ է 20-40 տոկոսով:
Armtimes.com-ի հետ զրույցում անշարժ գույքի գործակալներն ու իրենց սեփական գույքը վարձակալությամբ տվող մարդիկ նշեցին, որ վերջին ամիսներին Երեւանում վարձակալելը թանկացել է:
«Տարիներ շարունակ այս գործն եմ անում և վերջին ամիսներին, կարող եմ հաստատ ասել, կա գների բարձրացում քաղաքի բոլոր հատվածներում: Նույն պայմաններով՝ կահույք չավելացնելով, որևէ նորոգում չանելով, տանտերերը տալիս են միջինը 30-40 հազար դրամ ավելիով: Ոմանց հետ ես դադարեցրի համագործակցությունս, քանի որ կրկնակի գումար էին պահանջում: Օրինակ՝ անցյալ տարի 3-րդ մասում 2 սենյականոց բնակարանը կարող էի հանձնել 90-110 հազար դրամով, այս տարի՝ ոչ պակաս՝ 140-150 հազար դրամ է»,- ասել է «Ռիալթոր» գործակալության աշխատակից Հասմիկ Մելքոնյանը:
Նրա դիտարկմամբ՝ վարձակալների համար հաճախ շատ դժվար է այդ բարձրացած գները վճարել. «Վճարում են՝ ի վնաս իրենց կենցաղային բարօրության, իրենց ապրելու գումարն են կրճատում: Օրեր առաջ մի տանտեր ասաց, որ երկարաժամկետ բնակվողի հետ պայմանավորվեմ ավելի բարձր գնով. եթե համաձայն է, թող մնա, եթե չի կարող, պիտի դուրս գա: Բնակարանն ամսական 90 հազարով էր տվել: Մարդը դուրս եկավ, և քանի որ այդ գնով բնակարան մեզ մոտ չկար, իրեն չէինք կարող առաջարկել, էլ չգիտեմ՝ գտավ-չգտավ, ինչ արեց»:
Գործակալի խոսքով՝ վարձավճարների բարձրացումը կապված է հետհեղափոխական ոգևորության հետ. «Սա հեղափոխությունից հետոյի ստվերն է. մարդիկ դրական փոփոխություններ են սպասում, նոր եկամուտներ, և գներն էլ բարձրացնում են»,- ասել է նա:
Սեփականատեր Մարիաննա Գալստյանը նկատեց, որ բնակարան վարձելը չի թանկացել Կենտրոնում, սակայն բարձրացել են վարձակալության գները ծայրամասերում՝ Շենգավիթ, Աջափնյակ, Նորք, և, հատկապես, միջին արժեքի բնակարանների համար: «Կենտրոնում գները նույնն են, նույնիսկ մի փոքր նվազել են ամառվա սեզոնից հետո: Նաև այդ նվազումը պայմանավորված է այն փաստով, որ շատերն արտերկրից գալիս են, գնում բնակարաններ՝ այստեղ հանգիստ անցկացնելու համար: Նախկինում, եթե մի շրջան ապրում էին վարձով, հիմա այդ շրջանում Հայաստանում ապրելու համար ձեռք են բերում բնակարան: Նաև նկատել եմ, որ գնում են բնակարան՝ հիմնական տեղափոխվելու, Հայաստանում ապրելու համար. ներգաղթողներից ինձ առավելապես հանդիպել են բեյրութցիներ: Եվ այս պարագայում Կենտրոնի վարձակալության պահանջարկը նվազում է, և գինն էլ չի կարող բարձրանալ»,- ասել է նա:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Առաջարկում եմ հարկերը միանգամից բարձրացնել մի 200%-ով. Սամսոն Գրիգորյանը վրդովված է
«Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Кто следующий, Госпо...
ՀՐԱՏԱՊ.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ սնունդ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները Արարատի մարզի դպրոցներում և մա...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...