Տղամարդը սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցրել գրախանութի վաճառողուհու հասցեին. ձերբակալվել է
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 18.25-ին, ոստիկանության Շենգավիթի վաժին ահազանգ ստացվեց, որ մի հարբած տղամարդ կոտրում է Արարատյան փողոցում գտնվող գրախանութի պատուհանները: Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբը հենց դեպքի վայրից խուլիգանություն կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Արտաշիսյան փողոցի բնակիչ, 47-ամյա տղամարդուն:
Պարզվեց, որ նա մոտ 15 րոպե, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամաբ, սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցրել գրախանութի վաճառողուհու հասցեին և կոտրել ցուցափեղկերն ու դռան ապակիները:
Դեպքի առթիվ խուլիգանության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց, բերման ենթարկված տղամարդն էլ ձերբակալվեց։ Ի դեպ, նա սեպտեմբերի 28-ին դարձյալ բերման էր ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, քանի որ դիտավորությամբ հարվածներ էր հասցրել հարևանուհու մեքենայի անվաթևին՝ պատճառելով նյութական վնաս։ Այս դեպքում ևս քրեական գործ էր հարուցվել, սակայն տղամարդը ստորագրությամբ բաց էր թողնվել։
Նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
ԱԺ շենքի հետնամասում այրված տունը ֆինն տղամարդու է պատկանել
Նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ հետնամասում բռնկված հրդեհի մասին: Shantnews.am-ից տեղեկանում ենք, որ տունը, որը...
Ուժգին երկրաշարժ Իրանում․ ցնցումներ են զգացվել նաև Հայաստանում
Նոյեմբերի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 02:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:47-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Զինծառայող Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի քրգործով ձերբակալվել է ծառայակիցը
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ...
ՀՐԱՏԱՊ․ Սպանել են Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովվին և նրա հորը
Ծանր ոճիրն այսօր ցնցել է Սիրիայի հայությանը: «Արևելքի» տեղեկություններով` ահաբեկիչներն այսօր առավոտյան սպանել են Ղամիշլի...