Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 51-ամյա կինը դանակահարել է իր մտերիմին

Նոյեմբերի լույս 7-ի գիշերը «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչ…

Նոյեմբերի լույս 7-ի գիշերը «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչ, 43-ամյա մի տղամարդ։

 

Ոստիկանության Արարատի բաժնի արարատի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ տղամարդը վնասվածքը ստացել է Արարատ քաղաքում՝ մտերմուհու կողմից դանակահարվելու հետևանքով։ 51-ամյա կինը հրավիրվեց ոստիկանություն ու խոստովանեց կատարածը։

 

Հանցագործության գործիք խոհանոցային դանակը հայտնաբերվել և առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250