Թալանել են ֆոնդային բորսայի ֆինանսական տնօրենի և ՊԵԿ ավագ մաքսային տեսուչի ավտոմեքենաները
Նոյոմբերի 7-ին՝ ժամը 13:00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ Վարդան Պողոսյանը և հայտնել, որ նույն օրը ժամը 01:20-ից մինչև 12:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Գ. Արծրունի փողոցի թիվ 78/3 շենքի մոտ կայանված, իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները և կողային հայելիները գողացել են, տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Կայքի տեղեկություններով՝ Վ. Պողոսյանը դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողներին հայտնել է, որ ինքը աշխատում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում՝ որպես ավագ մաքսային տեսուչ:
Երեկ ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել նաև Երևանի բնակիչ, 35-ամյա Միքայել Հայրապետյանը և հայտնել, որ նույն օրը ժամը 18:50-ից մինչև 21:45-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ապակին կոտրելու միջոցով Թբիլիսյան խճուղու թիվ 20 հասցեի մոտ իրեն պատկանող, կայանված KIA մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են HP նոթբուք՝ իր աքսեսուարներով:
Կայքի տեղեկություններով՝ Մ. Հայրապետյանը դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին հայտել է, որ ինքն աշխատում է ՀՀ ֆոնդային բորսայում՝ որպես ֆինանսական տնօրեն:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
Ուժգին երկրաշարժ Իրանում․ ցնցումներ են զգացվել նաև Հայաստանում
Նոյեմբերի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 02:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:47-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
ԱԺ շենքի հետնամասում այրված տունը ֆինն տղամարդու է պատկանել
Նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ հետնամասում բռնկված հրդեհի մասին: Shantnews.am-ից տեղեկանում ենք, որ տունը, որը...
Զինծառայող Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի քրգործով ձերբակալվել է ծառայակիցը
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ...
Մահվան ելքով ավտովթար Արագածոտնի մարզում
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Mercedes մակնիշի...