Պատահարներ

Փողոցից բերման ենթարկված 25 եւ 21-ամյա երիտասարդների մոտ թմրանյութ է եղել

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նոյեմբերի լույս 7-ի գիշերը անչափահասների գործերով ծառայողների հետ Հասրաթյան փողոցից բաժին բերման են ենթարկել…

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նոյեմբերի լույս 7-ի գիշերը անչափահասների գործերով ծառայողների հետ Հասրաթյան փողոցից բաժին բերման են ենթարկել 25 և 21-ամյա երկու երիտասարդի։

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մոխրանման զանգվածներով կաթուցիչներ ու մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։

Դրանք փաթեթավորվել և ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ Նշանակվել են դատաքիմիական ու տոքսիկոքիմական փորձաքննություններ։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250