ՆԱՍԴԱՔ-ը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության տնտեսական բարեփոխումները
Միջազգային մամուլը շարունակում է բարձր գնահատականներ հնչեցնել Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականության և բարեփոխումների մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով ՆԱՍԴԱՔ-ի կայքում հրապարակված հոդվածը Հայաստանի տնտեսական բարեփոխումների մասին:
«Քաղաքական նոր իմիջի կողքին ձևավորվում է մեր երկրի տնտեսական նոր իմիջը՝ Հայաստանը ի ցույց դնելով որպես ներդրումների համար գրավիչ երկիր, որով հետաքրքրված են միջազգային ներդրողները»,- գրել է Փաշինյանը:
«Տնտեսական բարեփոխումները Հայաստանը դարձրել են առավել խոշոր ներդրողների ռադար» վերնագիրը կրող հոդվածում նշված է, որ այն բանից հետո, երբ անցյալ տարի խաղաղ բողոքի ցույցերի արդյունքում ստեղծվեց բարեփոխումներին ուղղված կառավարություն, Հայաստանի տնտեսությունն աճում է ավելի արագ, քան իր հարևան՝ նավթով հարուստ տնտեսությունով Ադրբեջանում, ինչն ամրապնդում է ներդրողների պատրաստակամությունը` վարկեր տրամադրել Հայաստանին:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը մշակել է բարեփոխումների ծրագիր, որն ուղղված է Հայաստանի ինստիտուտների և օրենքի գերակայության ամրապնդմանը, գործարար միջավայրի բարելավմանը և կոռուպցիայի դեմ պայքարին»,- նշված է հոդվածում:
Նմանատիպ հոդվածներ
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...
Շեֆին պաշտպանելիս կոկային բառն է ճիշտ օգտագործել․ Ալեն Սիմոնյանը՝ հանրապետականներին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկ...
Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԱԺ աշխատակազմի ղեկավ...
Արսեն Բաբանյանը դուրս եկավ կալանավայրից. ՔԿՀ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը քիչ առաջ ազատ արձակվեց: Այս մասին Auroranews.am-ին տեղեկացրեց ՀՀ Ք...