Խնջույքի սեղանի շուրջ վիճել են․ դանակահարել ու սպանել է ընկերոջը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 41-ամյա տղամարդուն:
Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են 32-ամյա տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները, շարժառիթը:
Քննության տվյալներով՝ Երևան քաղաքի 41-ամյա տղամարդը, 2019 թվականի հուլիսի 14-ին' ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի շենքերից մեկի հետնամասում գտնվող զրուցարանում կազմակերպված խնջույքի սեղանի շուրջ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, անձնական հարցերի շուրջ վիճել է 32-ամյա ընկերոջ հետ: Որոշ ժամանակ անց, նշված խոսակցության վերաբերյալ պարզաբանումներ պահանջելու նպատակով, զրույցը շարունակվել է և վերածվել վեճի, որի ընթացքում 41-ամյա տղամարդը, ընկերոջն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր հետ նախապես վերցված դանակով մեկ անգամ հարվածել է նրա կրծքավանդակի ձախ կեսին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 41-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Նմանատիպ հոդվածներ
Ուժգին երկրաշարժ Իրանում․ ցնցումներ են զգացվել նաև Հայաստանում
Նոյեմբերի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 02:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:47-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
ԱԺ շենքի հետնամասում այրված տունը ֆինն տղամարդու է պատկանել
Նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ հետնամասում բռնկված հրդեհի մասին: Shantnews.am-ից տեղեկանում ենք, որ տունը, որը...
Զինծառայող Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի քրգործով ձերբակալվել է ծառայակիցը
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ...
ՀՐԱՏԱՊ․ Սպանել են Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովվին և նրա հորը
Ծանր ոճիրն այսօր ցնցել է Սիրիայի հայությանը: «Արևելքի» տեղեկություններով` ահաբեկիչներն այսօր առավոտյան սպանել են Ղամիշլի...