Հայաստանն ունի ՎԶԵԲ տարեկան ժողովը ամենաբարձր մակարդակով ընդունելու բոլոր ենթակառուցվածքները
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 8-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Էնցո Քվատրոչիոկեի ղեկավարած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, ՎԶԵԲ գլխավոր քարտուղարը նշել է, որ երկօրյա այցի հիմնական նպատակն է գնահատել Երևանի՝ 2021 թ.-ին ՎԶԵԲ տարեկան ժողովը հյուրընկալելու հնարավորությունները:
Հայաստանի կողմից միջոցառումը հյուրընկալելու մտադրության մասին փոխվարչապետը հայտնել էր դեռևս այս տարվա մայիսին՝ Բոսնիայի և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևո աշխատանքային այցի շրջանակներում ՎԶԵԲ նախագահի հետ տեղի ունեցած զրույցի, ինչպես նաև փոխնախագահների և այլ ղեկավար անձնակազմի հետ հանդիպումների ընթացքում։ ՎԶԵԲ տարեկան ժողովները մի հարկի տակ են հավաքում երկրների պատվիրակությունների, հյուրերի և գործարար համայնքի ներկայացուցիչների՝ քննարկելու կառույցի ինստիտուցիոնալ հարցեր:
Տեղի է ունենում նաև գործարար համաժողով և հյուրընկալող երկրին վերաբերող ներդրումային հատուկ նիստ։ Տիգրան Ավինյանը նշել է, որ հաջողությամբ անցկացված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը 2018թ.-ին և Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը 2019թ.-ին ակնհայտորեն ցույց են տալիս, որ Հայաստանը պատրաստ է և ունի բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները ՎԶԵԲ տարեկան ժողովը ամենաբարձր մակարդակով ընդունելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Առաջարկում եմ հարկերը միանգամից բարձրացնել մի 200%-ով. Սամսոն Գրիգորյանը վրդովված է
«Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Кто следующий, Госпо...
ՀՐԱՏԱՊ.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ սնունդ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները Արարատի մարզի դպրոցներում և մա...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...