Եթե կա մի խորհրդարան, որտեղ Ցեղասպանության մասին պետք է խոսվի, Թուրքիայի Ազգային ժողովն է. Փայլան
Թուրքիայի խորհրդարանի՝ Տիգրանակերտից ընտրված պատգամավոր Կարո Փայլան, նոյեմբերի 7-ին, Թուրքիայի խորհրդարանում բյուջեի քննարկումների ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ:
Նա, մասնավրապես, նշել է. «Նախքան 1915-ը, այս հողերի վրա, Սպարտայի, Մերսինի, Ադանայի, Տրապիզոնի, Տիգրանակերտի, Բուրսայի մեջ հայեր էին ապրում եւ յուրաքանչյուր հինգից մեկը հայ էր այս երկրում։ Իսկ հիմա անգամ մի մարզադաշտ չեք կարող լցնել, եթե բոլոր հայերիս ի մի հավաքեք։ Անշո՛ւշտ չշոգիացանք։ Պատահեց մեծ աղետ, որ դժբախտաբար 104 տարի ի վեր մերժում ենք ուրացումի քաղաքականությամբ. Մերժում ենք խոսել այս մասին։ Տեսե՛ք, այլ խորհրդարաններ խոսում են այս մասին եւ մենք ասում ենք՝ թող չխոսեն։
Նյութը, որ վերաբերում է այս տարածաշրջանին, թող խոսվի այս տարածաշրջանի մեջ։ Եթե կա աշխարհի վրա միակ խորհրդարանը, ուր այս նյութը պետք է խոսվի, Թուրքիայի Ազգային մեծ ժողովն է։ Որովհետեւ մենք այս հողերի զացակներն ենք»։
Նմանատիպ հոդվածներ
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...
«Ցանկանում էր Տուն գնալ»․ մահացել է Հակոբ Արշակյանի հայրը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ ձեզ մի փոք...
Շեֆին պաշտպանելիս կոկային բառն է ճիշտ օգտագործել․ Ալեն Սիմոնյանը՝ հանրապետականներին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկ...
Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԱԺ աշխատակազմի ղեկավ...