Դատախազությունն ու ՀՔԾ-ն ստացել են Սամսոնյանի՝ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու պահանջով գրությունները
ՀՀ դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը ստացել են «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու պահանջով գրությունները:
«Ստացել ենք դիմումը: Սահմանված կարգով կքննարկվի և դիմումատուին կտեղեկացվեն արդյունքների մասին», - Aysor.am-ին փոխանցել են Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:
ՀՔԾ մամուլի ծառայությունից ևս տեղեկացրեցին, որ Սամսոնյանի դիմումը կքննարկվի սահմանված կարգով:
«Ստացել ենք դիմումը: Սահմանված կարգով կքննարկվի», - հայտնում են ՀՔԾ-ից:
Երեկ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր ՀՀ դատախազությանն ու ՀՔԾ-ին ուղղված հանցագործության մասին հաղորդում: Սամսոնյանը մասնավորապես հարց էր բարձրացրել այն մասին, թե որքանով է օրինակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՊՈԱԿ-ի հաշվեկշռում ամրացված 6-րդ մասնաշենքի առանձնատուն տեղափոխվելը: Սամսոնյանը նշել էր, որ վարչապետն օրենքի խախտմամբ է տեղափոխվել առանձնատուն, քանի որ օրենքի 7.6-րդ հոդվածի համաձայն` «Վարչապետին տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ, հասցեն՝ Ձորափի 74, 3-րդ մասնաշենքը»:
Նմանատիպ հոդվածներ
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...
Շեֆին պաշտպանելիս կոկային բառն է ճիշտ օգտագործել․ Ալեն Սիմոնյանը՝ հանրապետականներին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկ...
Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԱԺ աշխատակազմի ղեկավ...
Արսեն Բաբանյանը դուրս եկավ կալանավայրից. ՔԿՀ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը քիչ առաջ ազատ արձակվեց: Այս մասին Auroranews.am-ին տեղեկացրեց ՀՀ Ք...