Արման Սարգսյանը շրջել է ՊՊԾ գնդում, ծանոթացել կարգապահությանը, ոստիկաններին հորդորել զբաղվել ինքնակրթությամբ (լուսանկարներ)
Նոյեմբերի 8-ին ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը աշխատանքային այցով եղավ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում։ Ոողջունելով ոստիկաններին՝ նա կարևորեց պարեկապահակետային ծառայության դերը ոստիկանության համակարգում, նշեց, որ գնդի ոստիկաններն իրականացնում են պատվաբեր ծառայություն և աչքի ընկած բոլոր ծառայողները կարժանանան համապատասխան խրախուսանքների։
Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը խոսեց պարեկապահակետային ոստիկանների ծառայության ու կարգապահության մասին, նաև հորդորեց անընդհատ զբաղվել ինքնակրթությամբ, ծառայողական պարապմունքների ընթացքում քննարկել կոնկրետ օրինակներ ու դեպքեր, որոնք կօգնեն ոստիկաններին իրականացնելու բաձրորակ պրոֆեսիոնալ ծառայություն։
Արման Սարգսյանը հանդիպեց օրեր առաջ «Հաղթանակ» կամուրջի վրա քաղաքացուն օգնության շտապելիս վրաերթի ենթարկված ոստիկանին և շնորհակալություն հայտնեց սրտացավ ծառայության համար։
Հանդիսավոր երթից հետո ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարն ու Երևան քաղաքի վարչության և ենթակա բաժինների ղեկավարները ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշարձանին։
Արման Սարգսյանը շրջեց գնդի տարածքում, ծանոթացավ ոստիկանական ծառայողական մեքենաների սարքինությանը, տեխնիկական հագեցվածությանը, եղավ հրաձգարանում, հետևեց կրակային պարապմունքին, դիտեց ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողների պարապմունքները։
Այցի ընթացքում Արման Սարգսյանը ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի հրամանատարության հետ քննարկեց ծառայությանը վերաբերող հարցեր։
Նմանատիպ հոդվածներ
Առաջարկում եմ հարկերը միանգամից բարձրացնել մի 200%-ով. Սամսոն Գրիգորյանը վրդովված է
«Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Кто следующий, Госпо...
ՀՐԱՏԱՊ.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ սնունդ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները Արարատի մարզի դպրոցներում և մա...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...