Թուրքիան ձերբակալել է նաև ալ-Բաղդադիի կնոջը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի 70-ամյակին նվիրված միջոցառմանը ելույթում հայտնել է, որ թուրք ուժայինները ձերբակալել են նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նախկին առաջնորդ ալ-Բաղդադիի կնոջը, փոխանցում է ermenihaber-ը։
Էրդողանը ակնարկել է, որ երբ ամերիկյան ստորաբաժանումների կողմից շրջապատված Բաղդադին ինքնասպան եղավ թունելում, ԱՄՆ-ն սկսեց տեղեկություններ սկսեց տարածել այդ թեմայով, սակայն երբ Թուրքիան ձերբակալեց Բաղդադիի կնոջը, որևէ աղմուկ չբարձրացրեց:
Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Բաղդադի կնոջ ձերբակալության մասին առաջին անգամ է հայտարարում:
«Նույն ձևով նրա (Բաղդադի-խմբ.) քրոջը, փեսային Սիրիայում ձերբակալեցինք: Մենք այս ուղղությամբ աշխատանքները մեծ թափով շարունակում ենք»,-ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Twitter-ում հաստատել էր թուրք ուժայինների կողմից ԻՊ-ի նախկին առաջնորդի քրոջ` Ռասմիյա Ավադի և վերջինիս սկեսրայրի ու 5 երեխաների ձերբակալության մասին լուրը:
Նմանատիպ հոդվածներ
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...
«Ցանկանում էր Տուն գնալ»․ մահացել է Հակոբ Արշակյանի հայրը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ ձեզ մի փոք...
Շեֆին պաշտպանելիս կոկային բառն է ճիշտ օգտագործել․ Ալեն Սիմոնյանը՝ հանրապետականներին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկ...
Հայաստանը նոր Су-30СМ կործանիչներ ձեռք կբերի․ Դավիթ Տոնոյան
Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Այ...