Սենատորը Թրամփին առաջարկել է չեղարկել Էրդողանին ուղարկված հրավերը
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդենսը առաջարկել է չեղարկել նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։
Էրդողանը պետք է ԱՄՆ այցելի նոյեմբերի 13-ին՝ Թրամփի հրավերով, սակայն նախօրեին Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ այցի նպատակահարմարությունը դեռ քննարկվում է և այն կարող է չեղարկվել։ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատումով պայմանավորված այս և նմանատիպ զարգացումների ֆոնին Մենենդեսն առաջարկել է Թրամփին՝ չեղարկել հրավերը, հայտնում է ermenihaber-ը։
«Թրամփի և Էրդողանի՝ օվալաձև սրահում արված լուսանկարը ոչ միայն կխանգարի քրդերին խաղաղ և անվտանգ ապրել, այլև ապագայի հնարավոր պատերազմների ժամանակ կնվազեցնի դաշնակիցների վստահությունը ԱՄՆ-ի նկատմամբ։
Նախագահ Թրամփ, ես պնդում եմ, որ չեղարկեք այս հրավերը։ Մի վնասեք սեփական համբավին։ Ժամանակն է՝ ցույց տալու Էրդողանին, որ նա պետք է ենթարկվի ՆԱՏՕ-ի արժեքներին և հարգանք ցուցաբերի միջազգային օրենքների նկատմամբ», - հայտարարել է Մենենդեսը։
Նմանատիպ հոդվածներ
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...
«Ցանկանում էր Տուն գնալ»․ մահացել է Հակոբ Արշակյանի հայրը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ ձեզ մի փոք...
Շեֆին պաշտպանելիս կոկային բառն է ճիշտ օգտագործել․ Ալեն Սիմոնյանը՝ հանրապետականներին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկ...
Հայաստանը նոր Су-30СМ կործանիչներ ձեռք կբերի․ Դավիթ Տոնոյան
Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Այ...