Կորուստ Ադրբեջանի կողմից` Տավուշի ուղղությամբ. «Ռազմինֆո»
Ըստ սոցկայքերի ադրբեջանական գրառումների՝ նոյեմբերի 6-ի երեկոյան Ադրբեջանի Ղազախի շրջանի ուղղությամբ մահացել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) զինծառայող Ասլանով Բաբեք Վալի օղլուն (Aslanov Babək Vəli oğlu), գրում է «Ռազմինֆո» կայքը:
Դատելով հրապարակումների ոճից՝ Ասլանով Բաբեքը, ամենայն հավանականությամբ, մարտական կորուստ է: Զինծառայողի դին հիմա տեղափոխում են ծննդավայր՝ Խաչմազի շրջանի Մոլլաբուրհան գյուղ, որտեղ էլ հուղարկավորելու են:
Կորստի վերաբերյալ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը, ինչպես նաև պաշտոնական այլ աղբյուրներ դեռևս հայտարարություն չեն արել:
Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 41 կորստի մասին։
Նմանատիպ հոդվածներ
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...
«Ցանկանում էր Տուն գնալ»․ մահացել է Հակոբ Արշակյանի հայրը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ ձեզ մի փոք...
Շեֆին պաշտպանելիս կոկային բառն է ճիշտ օգտագործել․ Ալեն Սիմոնյանը՝ հանրապետականներին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկ...
Հայաստանը նոր Су-30СМ կործանիչներ ձեռք կբերի․ Դավիթ Տոնոյան
Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Այ...