Կենտրոնի թաղապետի պաշտոնում Վիկտոր Մնացականյանին փոխարինում է Ալեն Սիմոնյանի աները
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Ձոնիկ Մարգարյանը: Այս մասին Armtimes.com-ին հայտնել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Մինչ այդ, Ձոնիկ Մարգարյանը զբաղեցնում էր վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի՝ աշխատանքից ազատման դիմումը նոյեմբերի 1-ին ստորագրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը։
Քաղաքապետարանից նաև հաստատել են այն տեղեկությունը, որ Վիկտոր Մնացականյանը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել՝ նշելով. «Երևանի քաղաքապետի հոկտեմբերի 2-ի համապատասխան կարգադրությամբ՝ աղբամանների փոխարինման աշխատանքները պատշաճ չկազմակերպելու համար Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի նկատմամբ կիրառվել է նկատողություն կարգապահական տույժը»:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ԺՊ Ձոնիկ Մարգարյանն Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի կնոջ հայրն է:
Ձոնիկ Մարգարյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: 2010 թվականին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից ստանալով երկու խիստ նկատողություն, ապա ենթարկվելով կարգապահական տույժի՝ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
Նմանատիպ հոդվածներ
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...
«Ցանկանում էր Տուն գնալ»․ մահացել է Հակոբ Արշակյանի հայրը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ ձեզ մի փոք...
Շեֆին պաշտպանելիս կոկային բառն է ճիշտ օգտագործել․ Ալեն Սիմոնյանը՝ հանրապետականներին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկ...
Հայաստանը նոր Су-30СМ կործանիչներ ձեռք կբերի․ Դավիթ Տոնոյան
Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Այ...