Հուսով ենք, որ ԱԺ-ն երկիրը չի թողնի որպես «տարածաշրջանային մոխրաման»․ Արսեն Թորոսյան
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում տեղի է ունենալու մեր «հակածխախոտային» օրենքի քննարկումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Թորոսյանը հիշեցրել է, որ մինչ այդ մի շարք քննարկումներ եղել են ԱԺ բոլոր խմբակցությունների հետ, ինչպես նաև Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում։
«Քննարկումների ժամանակ մենք բազմակողմանի և հիմնավորված ներկայացրել ենք նման օրինագիծ ընդունելու թե՛ առողջապահական և թե՛ տնտեսական անհրաժեշտությունը։ Այսօր ևս դա կանենք, չնայած միևնույն է այս օրենքը հանրային առողջապահության մասին է և ոչ թե տնտեսության։
Ցավոք սրտի մեր որոշ գործընկերներ, լինելով ծխող և ունենալով նիկոտինային կախվածություն, որն ի դեպ շատ արագ անցնում է, կամ այլ դրդապատճառներով, այդպես էլ չկարողացան ամբողջությամբ մի կողմ դնել օրենքի ընդունման անհրաժեշտությանը դեմ հանդես գալու իրենց ոչ առողջապահական մոտիվները և ամեն կերպ փորձեցին նշել, որ օրենքը «ժամանակավրեպ է և մեր հասարակությունը պատրաստ չէ դրան, որ այն հաշվի չի առնում քաղաքացիների վրա բացասական ազդեցությունը, որ հաշվի չեն առնվում թութուն աճեցնող կամ արդյունաբերությունում աշխատող անձանց շահերը, որ էլեկտրոնային սիգարետները անվտանգ են և պետք չէ դրանք հավասարեցնել սովորականին կամ նույնիսկ, որ ապացուցված չէ ծխելու և քաղցկեղի կապը»։ Իհարկե այդ ամենը բավականին զավեշտալի էր լսել ԱԺ մեր գործընկերների կողմից, այլ ոչ թե ծխախոտագործների, սակայն ունենք այն ինչ ունենք։
Մենք ամեն դեպքում շատ հաստատակամ ենք այս օրինագիծը ընդունելու հարցում և հուսով, որ ԱԺ-ն կդնի Հայաստանը իր սեփական քաղաքացինեի առողջության մասին մտածող երկրների շարքում և ոչ թե կթողնի այն, որպես այսպես կոչված «տարածաշրջանային մոխրաման» կամ «ծխախոտային դրախտ»»,-գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...
«Ցանկանում էր Տուն գնալ»․ մահացել է Հակոբ Արշակյանի հայրը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ ձեզ մի փոք...
Շեֆին պաշտպանելիս կոկային բառն է ճիշտ օգտագործել․ Ալեն Սիմոնյանը՝ հանրապետականներին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկ...
Հայաստանը նոր Су-30СМ կործանիչներ ձեռք կբերի․ Դավիթ Տոնոյան
Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Այ...