ԵՊՀ-ի ուսանողները երթով շարժվում են դեպի կառավարության շենք
Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի նախաձեռնած դասադուլը շարունակվում է: Ուսանողներն այսօր երթով շարժվել են դեպի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք: : Առայժմ նրանք մոտ 100-ն են:
Բողոքի ցույցի մասնակիցներին են միացել ուսանողներ ռոմանագերմանական, արեւելագիտության, պատմության ֆակուլտետներից: Ուսանողները հայտարարել են, որ բուհից ուղեւորվելու են դեպի կառավարության շենք, որտեղ այս պահին նիստ է ընթանում:
Ուսանողներն ասել են, որ իրենց ակցիան համաձայնեցված է ֆակուլտետի ղեկավարության ու դասախոսների հետ եւ դասերին չմասնակցելու թույլտվություն են ստացել: Բողոքի ցույց անող երիտասարդներին միացել են նաեւ մի խումբ դասախոսներ:
ԵՊՀ-ում հիմնականում բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են անում երեկվանից: Նրանց բողոքն ընդդեմ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի է: Ավելի հստակ՝ այն դրույթի, ըստ որի բուհերում «հայոց լեզու», «հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չէ եւ բուհն ազատ է ինքը որոշելու՝ նպատակահարմա՞ր է դրանք ներառել ուսումնական ծրագրերի մեջ, թե չէ:
Նմանատիպ հոդվածներ
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...
«Ցանկանում էր Տուն գնալ»․ մահացել է Հակոբ Արշակյանի հայրը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ ձեզ մի փոք...
Շեֆին պաշտպանելիս կոկային բառն է ճիշտ օգտագործել․ Ալեն Սիմոնյանը՝ հանրապետականներին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկ...
Հայաստանը նոր Су-30СМ կործանիչներ ձեռք կբերի․ Դավիթ Տոնոյան
Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Այ...