Դավիթ Սանասարյանին առնչվող երկու քրեական գործերը ՔԿ-ում են
ՀՀ պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանին առնչվող երկու քրեական գործերը Քննչական կոմիտեն արդեն ստացել է ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը:
«Դավիթ Սանասարյանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի վարույթում է: Դավիթ Սանասարյանից ենթադրյալ շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին, ապա այն ՔԿ Էրեբունու քննչական բաժնի վարույթում է»,- ասել է Նաիրա Հարությունյանը:
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էր տարածվել, որ Դավիթ Սանասարյանը Կիեւյան 4 հասցեի շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի էր ենթարկել 9-ամյա Ա. Ղեւոնդյանին: Այդ հրապարակումներից հետո Դավիթ Սանասարյանը հերքել էր տարածված տեղեկությունները, ավելի ուշ, ֆեյսբուքյան լայվի միջոցով ընդունել, որ նման դեպք տեղի է ունեցել։ Նա նշեց նաեւ, որ երեխայի մայրն իրենից գումար է պահանջել, հակառակ դեպքում ասել է, թո լրատվամիջոցներին կհայտարարի, որ Սանասարյանն իր երեխային վրաերթի է ենթարկել։
Նմանատիպ հոդվածներ
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...
Շեֆին պաշտպանելիս կոկային բառն է ճիշտ օգտագործել․ Ալեն Սիմոնյանը՝ հանրապետականներին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկ...
«Ցանկանում էր Տուն գնալ»․ մահացել է Հակոբ Արշակյանի հայրը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ ձեզ մի փոք...
Հայաստանը նոր Су-30СМ կործանիչներ ձեռք կբերի․ Դավիթ Տոնոյան
Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Այ...