Վիկտոր Մնացականյանի ազատման դիմումը ստորագրվել է
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի՝ աշխատանքից ազատման դիմումն ուրբաթ օրը՝ նոյեմբերի 1-ին, ստորագրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը։
Այս մասին NEWS. am-ին ասել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Նրա փոխանցմամբ՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ձոնիկ Մարգարյանը, որը նախկինում վարչական շրջանի ղեկավարի տեղակալն էր։
Քաղաքապետարանից հայտնել են նաև, որ Վիկտոր Մնացականյանը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել․ «Երևանի քաղաքապետի հոկտեմբերի 2-ի համապատասխան կարգադրությամբ աղբամանների փոխարինման աշխատանքները պատշաճ չկազմակերպելու համար, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի նկատմամբ կիրառվել է նկատողություն կարգապահական տույժը»։
Նմանատիպ հոդվածներ
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...
Շեֆին պաշտպանելիս կոկային բառն է ճիշտ օգտագործել․ Ալեն Սիմոնյանը՝ հանրապետականներին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկ...
«Ցանկանում էր Տուն գնալ»․ մահացել է Հակոբ Արշակյանի հայրը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ ձեզ մի փոք...
Հայաստանը նոր Су-30СМ կործանիչներ ձեռք կբերի․ Դավիթ Տոնոյան
Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Այ...