Ինչո՞ւ պետք է ամեն գնով պաշտպանել ժողովրդի ձեռքբերումը. Արման Բաբաջանյան
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1999-ի և մեր օրերի զուգահեռները.
Ինչո՞ւ պետք է ամեն գնով պաշտպանել ժողովրդի ձեռքբերումը.
1. Որովհետև 1999թ․ մայիսի 30-ի ընտրությունների նման 2018թ․ դեկտեմբերի 9-ի ընտրությունները աննախադեպ լեգիտիմ էին։ Ո՛չ 1999-ին Ռ․ Քոչարյան-Սերժ Սարգսյան տանդեմը, ո՛չ 2018-ին հակահեղափության անունից հանդես եկող ուժերը ոգևորված չեն դեկտեմբերի կայացած աննախադեպ օրինակարգ ընտրությունների արդյունքներով։
2. Որովհետև Հոկտեմբերի 27-ը տեղի ունեցավ մի իրողության պայմաններում, երբ Վազգեն Սարգսյանի կառավարությունը կազմված էր երկրի խորհրդարանում ներկայացված («Միասնություն», ՀՅԴ, Կոմկուս, «Ազգային միաբանություն» և այլն) ուժերից, և թվում էր, որ կոալիցիոն կառավարությունը պետք է ներքին կայունություն ապահովեր, ու հոկտեմբերի 27-ի նման ահաբեկչություն չպետք է տեղ գտներ։ Այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կոալիցիոն չէ և քաղաքական բևեռացումն օրըստօրե սաստկանում է։
3. Որովհետև Հոկտեմբերի 27-ը տեղի ունեցավ մի իրականությունում, երբ քաղաքական իշխանությանը հաջողվել էր օրվա ընդդիմություն հետ հասնել համաձայնության՝ առժամանակ ձեռնպահ մնալ բողոքի ակցիաներ և հանրահավաքներ անցկացնելուց։ Այսօր նման համաձայնություն անհնար է ձեռք բերել։
4. 1999 թվականի ահաբեկչության ետևում կանգնած գործիչները, այնուհետև շահառուները մինչև հոկտեմբերի 27-ը չունեին այնքան նյութական և լրատվական ռեսուրսներ, որքան ունեն այսօր հոկտեմբերի 27-ի շահառու-հակահեղափոխական բոլոր շերտերը առանձին և միասին վերցրած։
5. Որովհետև 1999թ․ կազմավորված չէր քրեաօլիգարխիան և նրան սպասարկող թիկնազոր-բանդաները։ Այսօր նրանք բոլորը բարիկադավորված են հակահեղափոխական «խրամատներում» ։
6. Որովհետև Արցախը 1999-ին որևէ ձևով ներքաշված չէր ներհայաստանյան խնդիրների մեջ։ Այսօր մենք տեսնում ենք այդպիսի իրական փորձեր»:
Նմանատիպ հոդվածներ
Շեֆին պաշտպանելիս կոկային բառն է ճիշտ օգտագործել․ Ալեն Սիմոնյանը՝ հանրապետականներին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկ...
«Ցանկանում էր Տուն գնալ»․ մահացել է Հակոբ Արշակյանի հայրը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ ձեզ մի փոք...
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...
Հայաստանը նոր Су-30СМ կործանիչներ ձեռք կբերի․ Դավիթ Տոնոյան
Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Այ...