Բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հարսանիք Արցախում
Շաբաթ օրը Արցախում տեղի է ունենալու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և նրա ընտրյալի հարսանեկան խնջույքը։
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ հայաստանյան էլիտան շաբաթ և կիրակի օրերին Արցախում է լինելու, Արցախի էլիտան ևս հրավիրված է հարսանիքին։ Խնջույքին ներկա են լինելու վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Արցախի ղեկավարությունը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Պսակադրությունը տեղի է ունենալու Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում։
Նշենք, որ Արմեն Գրիգորյանը և նրա ընտրյալը՝ Մանե Մինասյանը ամուսնացել են ավելի վաղ և ապրում են միասին, սակայն այժմ են որոշել մեծ հարսանիք կազմակերպել։
Նմանատիպ հոդվածներ
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...
Շեֆին պաշտպանելիս կոկային բառն է ճիշտ օգտագործել․ Ալեն Սիմոնյանը՝ հանրապետականներին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկ...
«Ցանկանում էր Տուն գնալ»․ մահացել է Հակոբ Արշակյանի հայրը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ ձեզ մի փոք...
Հայաստանը նոր Су-30СМ կործանիչներ ձեռք կբերի․ Դավիթ Տոնոյան
Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Այ...