Քաղաքականություն

Բաբայանին ձերբակալելու որևէ հիմք չի եղել, այս գործն ունի քաղաքական մոտիվացիա. Ալավերդյան

WRed
Բաբայանին ձերբակալելու որևէ հիմք չի եղել, այս գործն ունի քաղաքական մոտիվացիա. Ալավերդյան

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալման մեջ կա քաղաքական մոտիվացիա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է իրավապաշտպան, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

 

Նրա Վերջինիս կարծիքով` բոլոր նրանք, ովքեր քննադատաբար են արտահայտվում այս իշխանության հասցեին, դառնում են թիրախ:

«Իր ձերբակալությունից մի քանի օր առաջ Բաբայանը մի հաղորդման հյուր էր, որի ընթացքում իր քննադատական տեսակետներն էր հայտնում իրավապահ մարմինների մասին: Ճիշտն ասած, մտքովս անցավ, որ այդ ելույթը կարող էր անդրադառնալ Արսեն Բաբայանի վրա, փաստորեն, այդպես էլ եղավ»,- ասել է Ալավերդյանը` ընդգծելով, որ Բաբայանի ձերբակալման որևէ ծանրակշիռ հիմք չի եղել:

Ըստ նախկին ՄԻՊ-ի՝ այս գործընթացների հիմնական պատճառներից մեկը իշխող ուժի վարած քաղաքականությունն է:

«Վերջերս իշխող խմբի պատգամավորներից մեկն ասել է, որ երբ ասում էին` «մերժիր Սերժին», նշանակում է, մերժում են բոլոր նրանց, ովքեր նրա  պաշտոնավարման ժամանակահատվածում ինչ-որ դերակատարություն են ունեցել: Հավանաբար, կա ինչ-որ գործիքակազմ, որով ստուգում են, ովքեր են ամբողջովին կողմնակից իրենց»,-ասել է  Ալավերդյանը:

Նրա համոզմամբ` Արսեն Բաբայանին առնչվող քրեական գործը կապված է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հետ:

«Կարծես թե վաղուց է հայտնի Հրայր Թովմասյանի` ՍԴ նախագահ ընտրվելու գործընթացը: Այդ դեպքում ինչո՞ւ այս գործողությունները սկսվեցին նրանից հետո, երբ ՍԴ-ն ընդունեց բոլորիս հայտնի որոշումը` մերժել ԱԺ դիմումը` Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ»,- ասել է  Ալավերդյանը` նշելով, որ, օրինակ` երբ հարցը վերաբերում է Հրայր Թովմասյանին կամ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, կա նաև անձնավորված քաղաքականություն:

Մանրամասները՝ նյութի սկզբնաղբյուրում:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250