Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության հետ, պատասխան տա, ներողություն խնդրի. Հունաստանի նախագահ
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը Հայաստանից ուղերձ հղեց Թուրքիային: Հունաստանի նախագահը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ համատեղ մամուլի համար հայտարարության ընթացքում անդրադառնալով Հայոց ցեղասպանությանն ու Պոնտոսի հույների ցեղասպանությանը, հայտարարեց, որ Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության հետ և պատասխան տա:
«Մենք հիշում ենք հայերի ցեղասպանությունը, մենք հիշում ենք Պոնտոսի հույների ցեղասպանությունը, Մենք ուրախ ենք, որ օրեր առաջ ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդլայնեց ցեղասպանությունը ճանաչածների շրջանակը: Մենք 1996թ. խորհրդարանի մակարդակով ճանաչեցինք հայերի ցեղասպանությունը, սահմանեցինք ապրիլի 24-ը հայերի ցեղասպանության օր, և 2014թ. քրեականացրեցինք հայերի ցեղասպանության ժխտումը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից միաձայն ճանաչեցիք Պոնտոսի հույների ցեղասպանությունը: Այստեղից մենք ուղերձ ենք ուզում ուղարկել դեպի Թուրքիա: Նա պետք է հաշտվի իր պատմության հետ, պատասխան տա, պետք է ներողություն խնդրի»,- ասաց նախագահը:
Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այց են կատարել Արմեն Սարգսյանի հրավերով:
Նմանատիպ հոդվածներ
Շեֆին պաշտպանելիս կոկային բառն է ճիշտ օգտագործել․ Ալեն Սիմոնյանը՝ հանրապետականներին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկ...
«Ցանկանում էր Տուն գնալ»․ մահացել է Հակոբ Արշակյանի հայրը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ ձեզ մի փոք...
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...
Հայաստանը նոր Су-30СМ կործանիչներ ձեռք կբերի․ Դավիթ Տոնոյան
Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Այ...