ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քոչարյանն ունի աջակիցներ, սակայն կա վախի մթնոլորտ. Լևոն Քոչարյան
Ռոբերտ Քոչարյանն ունի աջակիցներ, սակայն կա վախի մթնոլորտ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։
Նրա խոսքով՝ խնդիր կա մարզերում իրազեկել տեղի ունեցողի մասին․ «Աջակիցներ կան, ես ինքս տանում եմ բազմաթիվ նամակներ տարբեր մարզերից։ Իրենք ուզում են այն տպավորությունը ստեղծել, որ չկան աջակիցներ, կա վախի մթնոլորտ, որը քչանում է, պետք է կոտրել այդ վախի մթնոլորտը, շատ կան մարդիկ, բայց վախ կա, մտածում են իրենք մենակ են, վախենում են հարձակումներից սոցիալական ցանցերում, կան մարդիկ, որոնք աջակցելով կորցրել են աշխատանքից»։
Դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ Արմեն Մինասյանի գումարը ժամանակին չեն վճարել, Վիկտոր Սողոմոնյանի հետ կոնֆլիկտ է առաջացել, դրա համար է դուրս եկել․ Լևոն Քոչարյանը արձագանքեց․ «Տեղյակ չեմ»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչու է միայնակ գալիս, մասնակցում հոր՝ Ռոբերտ Քոչարյանի դատերին, նա ասաց․ «Իմ որոշումն է գալ, մասնակցել, նպատակահարմար չենք գտնում բոլորով գալ, մասնակցել»։
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի այն պնդումներին, թե Նարեկ Մութաֆյանն է հարձակվել իր վրա և այդ հարցում իրեն աջակցել է Լևոն Քոչարյանը, Ռոբերտ Քոչարյանի որդին արձագանեց․ «Չեմ ցանկանում տվյալ անձի ասած որեւէ խոսք մեկնաբանել»։
Տեսանյութը` News.am-ի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեզ սրբի տեղ մի դրեք․ Մնացականյանի պատասխանը ադրբեջանցի պատգամավորին
Նոյեմբերի 6-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Ուկրաինայի ԱԳ նախարար Վլադիմիր Պրիստայկոյի հետ միասին մասնակցեց Շվեդիայի Մ...
ՈՒՂԻՂ․ Կառավարության շենքի ներսում նիստ է, դրսում` բողոքի ակցիա
Մեկնարկել է Կառավարության նիստը` օրակարգում է Ղրղզստանի հետ եկամտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը քահանաներին խնդրել է օծել կառավարական տունը
Նիկոլ Փաշինյանը քահանաներին խնդրել է օծել կառավարական տունը, որտեղ դեռևս վերջերս է տեղափոխվել ընտանիքի հետ միասին։  ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էրեբունի ԲԿ-ում բացվում է Միջուկային բժշկության եվրոպական նոր կենտրոն
Էրեբունի Բժշկական կենտրոնում բացվում է Միջուկային բժշկության եվրոպական նոր կենտրոն:Բացմանը ներկա են ՀՀ վարչապետ Նիկ...