ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում մահացած 19-ամյա Էրիկը մոր միակ զավակն էր
Արցախի զորամասերից մեկում նոյեմբերի 4-ին հրազենային վնասվածքից մահացած 19-ամյա զինծառայող Էրիկ Հարությունյանի հարազատները չեն հավատում նրա՝ ինքնասպանություն գործելու վարկածին:
Էրիկի հարազատները վերջին անգամ նրա հետ խոսել են դեպքից մեկ օր առաջ:
«10 րոպեից ավել խոսել է տատու հետ: Ասել է՝ լավ է, ամեն ինչ նորմալ է, առհասարակ բանակից չի բողոքել: Տատն ասում էր՝ հնարավոր չէր, որ մեր տղան էդպիսի բան աներ, մի օրվա մեջ ինչ պիտի փոխված լիներ երեխայի մոտ»,- NEWS.am-ին ասել է նրանց հարևանուհին՝ Զինա Ավետիսյանը՝ նշելով, որ Էրիկը արձակուրդ էր եկել 20 օր առաջ, լավ տրամադրությամբ է եղել:
Էրիկը միակողմանի ծնողազուրկ էր, մոր միակ զավակը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ նոյեմբերի 4-ին՝ 19:30-ի սահմանում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արարատի Հարությունյանը՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով, զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է:
Հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (իքնասպանության հասցնելը):
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում ոստիկաններ են ձերբակալվել
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի...
ՈՒՂԻՂ․ Դասադուլ ԵՊՀ-ում
Այսօր ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարել: Դասադուլն իրականացվում է ընդդեմ հայոց լեզու,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մահացած զինծառայողի մայրը ջրով բաժակը շպրտում է քննիչի վրա
Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսված էր շատ կարևոր քննարկում՝...
Եկել եմ Գորիս՝ ծանոթանալու սուբվենցիոն և զարգացման այլ ծրագրերի կատարման ընթացքին. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորիսից ուղիղ եթերում է: «Եկել եմ Գորիս՝ ծանոթանալու սուբվենցիոն եւ զարգացման այլ ծրագրերի կ...