ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խորհրդակցություն ոստիկանների կողմից կաշառք ստանալու դեպքի վերաբերյալ
Նոյեմբերի 5-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Ներկա են եղել ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի ստորաբաժանումների, տարածքային վարչությունների, բաժինների պետեր ու միջին խմբի ծառայողներ։
Արման Սարգսյանը, ողջունելով ներկաներին, խոսել է նախորդ օրը ոստիկանների կողմից կաշառք ստանալու դեպքի մասին։ Նա նշել է, որ ոստիկանությունը շարունակելու է ինքնամաքրման գործընթացը։ Բազմիցս է հայտարարվել, որ ոստիկանությունում հանդուրժողականություն չի լինելու կոռուպցիոն ցանկացած դրսևորման հանդեպ։ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ օրենք խախտած յուրաքանչյուր ծառայող հայտնաբերվելու և ենթարկվելու է պատասխանատվության։
Շարունակելով կոռուպցիայի դեմ պայքարի թեման՝ Արման Սարգսյանը հորդորել է ոստիկանության ստորաբաժանումներին ակտիվացնել աշխատանքը կոռուպցիոն բնույթի հանցագործություններ բացահայտելու ուղղությամբ։
Խոսվել է հանցագործությունների շարժընթացի ու բացահայտումների դինամիկայի մասին։ Արման Սարգսյանը մտահոգություն է հայտնել որոշ հանցատեսակների աճի համար և դրանց կանխման ու բացահայտման համար տվեց կոնկրետ ցուցումներ։
Քննարկելով քաղաքացիներին մատուցող ծառայությունների մասին հարցեր՝ Արման Սարգսյանը Ճանապարհային ոստիկանության ու անձնագրային և վիզաների վարչության ղեկավար կազմին հորդորել է լինել կարգապահ ու քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություն։
Մարզ առ մարզ քննարկվել է օպերատիվ իրավիճակը, կոնկրետ դեպքերով տրվել են հանձնարարականներ։
Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ապօրինի ծառահատումների դեպքերը կանխելու, ինչպես նաև բացահայտելու ուղղությամբ հանձնարարել է ոստիկանության մի շարք ստորաբաժանումների շարունակել համագործակցված աշխատանքը՝ ներգրավելով նաև ոստիկանության այլ ծառայությունների աշխատակիցներին։
Խորհրդակցությանը քննարկվել են նաև ոստիկանության գրագրությանը, օպերատիվ ծառայությանը, նյութատեխնիկական ապահովմանն ու կարգապահությանը վերաբերող խնդիրներ և այլ հարցեր։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում ոստիկաններ են ձերբակալվել
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի...
ՈՒՂԻՂ․ Դասադուլ ԵՊՀ-ում
Այսօր ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարել: Դասադուլն իրականացվում է ընդդեմ հայոց լեզու,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մահացած զինծառայողի մայրը ջրով բաժակը շպրտում է քննիչի վրա
Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսված էր շատ կարևոր քննարկում՝...
Եկել եմ Գորիս՝ ծանոթանալու սուբվենցիոն և զարգացման այլ ծրագրերի կատարման ընթացքին. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորիսից ուղիղ եթերում է: «Եկել եմ Գորիս՝ ծանոթանալու սուբվենցիոն եւ զարգացման այլ ծրագրերի կ...