Ռուսաստանը Հայաստանին ավելի շատ զենք է վաճառում. Կալաշնիկովը՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին
Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու հարցն այսօր չի քննարկվել, քանի որ սա խորհրդարանական վեհաժողով է։
Այս մասին այսօր, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստ ասաց Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը։
«Քննարկում ենք հարցեր, որոնք կապված են մեր խորհրդարանական գործունեության հետ»,-նշեց Կալաշնիկովը։
«Ռուսաստանը միայն Ադրբեջանին չէ, որ զենք է վաճառում, նա զենք վաճառում է նաև ինչպես իր գործընկերներին, այնպես էլ իր դաշնակիցներին՝ օրինակ Հայաստանին։ Ընդ որում, վաճառում է շատ ավելի շատ, և այնպիսի զենք որ այլ երկրներ չեն վաճառում»,-ասաց Կալաշնիկովը։
Դիտարկմանը, որ այնուամենայնիվ Հայաստանին անհանգստացնում է Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու փաստը, Կալաշնիկովը պատասխանեց.
«Իհարկե անհանգստացնում է, ինչպես Ադրբեջանին անհանգստացնում է, որ Հայաստանին նորագույն զենք է վաճառվում։ Դրա համար կան երկրի ղեկավարներ»։
Նմանատիպ հոդվածներ
Շեֆին պաշտպանելիս կոկային բառն է ճիշտ օգտագործել․ Ալեն Սիմոնյանը՝ հանրապետականներին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկ...
«Ցանկանում էր Տուն գնալ»․ մահացել է Հակոբ Արշակյանի հայրը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ ձեզ մի փոք...
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...
Հայաստանը նոր Су-30СМ կործանիչներ ձեռք կբերի․ Դավիթ Տոնոյան
Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Այ...