Նախատեսվում է կառուցել մոտ 10 կմ երկարությամբ ծովափնյա հետիոտն ճեմուղի
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
««Սևան» ազգային պարկի՝ Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածում հանգստի գոտու ստեղծման և ներդրումների համար բարենպաստ միջավայր ստեղծելու նպատակով՝ նախատեսվում է մշակել նշված հատվածի գոտևորման նախագիծ: Նախատեսվում է կառուցել շուրջ 10 կմ երկարությամբ ծովափնյա հետիոտն ճեմուղի (promenade), այն կսկսվի Մ-4 և Մ-10 մայրուղիների հատման կետից և կավարտվի Սևանավանքի մուտքի մոտ։
Ճեմուղին կկառուցվի տեղական բնական քարերով, երեսապատումը՝ բազալտե կամ գրանիտե սալիկներով: Պրոմենադին զուգահեռ կկառուցվի 2.5 մետր լայնությամբ հեծանվային ուղի, որը ճեմուղուց կբաժանվի կանաչ բաժանիչ շերտով:
Ծովափնյա հետիոտն ճեմուղու երկայնքով նախատեսվում է ստեղծել քոթեջային, հյուրանոցային կառուցապատման գոտիներ, ընդմիջելով դրանք՝ առևտրի, սպասարկման, սննդի օբյեկտների, լանդշաֆտային զբոսայգիների, մանկական պարկերի, ակտիվ հանգստի և զվարճանքի գոտիներով։ Ճեմուղու սկզբնական հատվածում, միջնամասում և թերակղզում նախատեսվում է կառուցել նավամատույցներ»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեզ սրբի տեղ մի դրեք․ Մնացականյանի պատասխանը ադրբեջանցի պատգամավորին
Նոյեմբերի 6-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Ուկրաինայի ԱԳ նախարար Վլադիմիր Պրիստայկոյի հետ միասին մասնակցեց Շվեդիայի Մ...
ՈՒՂԻՂ․ Կառավարության շենքի ներսում նիստ է, դրսում` բողոքի ակցիա
Մեկնարկել է Կառավարության նիստը` օրակարգում է Ղրղզստանի հետ եկամտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը քահանաներին խնդրել է օծել կառավարական տունը
Նիկոլ Փաշինյանը քահանաներին խնդրել է օծել կառավարական տունը, որտեղ դեռևս վերջերս է տեղափոխվել ընտանիքի հետ միասին։  ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էրեբունի ԲԿ-ում բացվում է Միջուկային բժշկության եվրոպական նոր կենտրոն
Էրեբունի Բժշկական կենտրոնում բացվում է Միջուկային բժշկության եվրոպական նոր կենտրոն:Բացմանը ներկա են ՀՀ վարչապետ Նիկ...