Մի խայտառակեք «ռեսպուբլիկան»․ Շարմազանովը՝ Փաշինյանին
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ի զարմանս ինձ, անցյալը մերժող քայլած իշխանության ներկայացուցիչներն ընդունում են, որ մենք՝ ՀՀԿ-ականներս, ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովներում դատապարտել ենք Ադրբեջանի գործողությունները ՀՀ սահմանային բնակավայրերի եւ խաղաղ բնակչության նկատմամբ:
Ժամանակը հրաշալի սրբագրիչ է. արձանագրվում է երկու տարբերություն:
Առաջին. ես՝ որպես ՀՀ պատվիրակության ղեկավար, ՀԱՊԿ-ում առանց բացառության բոլոր ելույթներիս ժամանակ բարձրացրել եմ այդ խնդիրը, մինչդեռ այսօր ձեն ձուն չլսվեց:
Երկրորդ. ՀՀԿ իշխանության ժամանակաշրջանում ՀԱՊԿ-ն պաշտոնապես, գլխավոր քարտուղար Բորդյուժայի շուրթերով դատապարտեց եւ պրովոկացիա որակեց Ադրբեջանի գործողությունները:
Ի՞նչ ունենք այսօր. Նիկոլական վարչակարգի շնորհիվ նմանօրինակ գնահատականները բացակայում են:
Հ.Գ. Փաշինյանին էլ ասեք, որ դեռեւս 2019թ. մարտին Հայատանում տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ առաջին արտագնա նիստը: Թե չէ ՀԱՊԿ ԽՎ անդամների աչքները ճակատներին թռավ, երբ ՀՀ վարչապետը ասաց՝ առաջին անգամ այսօր Հայաստանում տեղի է ունենում ՀԱՊԿ ԽՎ արտագնա նիստ:
Հ.Հ.Գ. Մի խայտառակեք «ռեսպուբլիկան», սա ձեզ համար պողոսների համար լայվ չի»:
Նմանատիպ հոդվածներ
Շեֆին պաշտպանելիս կոկային բառն է ճիշտ օգտագործել․ Ալեն Սիմոնյանը՝ հանրապետականներին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկ...
«Ցանկանում էր Տուն գնալ»․ մահացել է Հակոբ Արշակյանի հայրը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ ձեզ մի փոք...
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...
Հայաստանը նոր Су-30СМ կործանիչներ ձեռք կբերի․ Դավիթ Տոնոյան
Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Այ...