Հունաստանի նախագահը խոստացել է նպաստել ԵՄ-ի հետ վիզայի ռեժիմի ազատականացման արագացմանը
Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին խոստացել է, որ Հունաստանը կանի հնարավոր ամեն բան, որպեսզի արագանա Հայաստանի համար Եվրոպական Միության հետ մուտքի արտոնագրի ազատականացման գործընթացը: Այս մասին մամուլի համար հայտարարության ընթացքում հայտնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Խոսեցինք մեր քաղաքացիների համար ԵՄ մուտքը պարզեցնելու մասին, որպեսզի մուտքի արտոնագրերը սովորական քաղաքացիների համար ազատականացվեն, և իմ լավ բարեկամը` պարոն նախագահը, խոսք տվեց, որ իրենք հնարավորը կանեն, որպեսզի այդ գործընթացն արագանա»,- ասաց Սարգսյանը:
Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այց են կատարել Արմեն Սարգսյանի հրավերով:
Նմանատիպ հոդվածներ
Շեֆին պաշտպանելիս կոկային բառն է ճիշտ օգտագործել․ Ալեն Սիմոնյանը՝ հանրապետականներին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկ...
«Ցանկանում էր Տուն գնալ»․ մահացել է Հակոբ Արշակյանի հայրը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ ձեզ մի փոք...
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...
Հայաստանը նոր Су-30СМ կործանիչներ ձեռք կբերի․ Դավիթ Տոնոյան
Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Այ...