«Արթիկ» ՔԿՀ-ում հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց՝ արմավի կորիզների փոխարեն
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել քրեակատարողական հիմնակի նախկին դատապարտյալ Գ.Տ.-ի կողմից իր եղբոր՝ կալանավորված անձ Ռ.Մ.-ի անվամբ բերված հանձնուքը:
Այս մասին տեղեկացնում է ԱՆ քրեակատարողական ծառայությունը:
Զննության արդյունքում պարզվել է, որ արմավի 2 տուփերից մեկում 24 հատիկների կորիզների փոխարեն քողարկված են եղել դրանց նմանությամբ պատրաստված, ափիոն տեսակի թմրամիջոց հիշեցնող, առանձնապես խոշոր չափի՝ 29.59 գր քաշով մածուցիկ զանգվածներ։
Փաստի առթիվ նախապատրաստվել են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Զորամասի զինանոցում հայտնաբերված վիրավոր զինծառայողը մահացել է
04.11.2019թ.՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինանոցում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Է...
Մահվան ելքով ավտովթար Արագածոտնի մարզում
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Mercedes մակնիշի...
Հայտնաբերվել է Երևանում մահվան ելքով կրկնակի վրաերթ կատարած ու դեպքի վայրից հեռացած վարորդը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 2-ին, Երեւանի ճանապարհային ոստիկանության, ոստիկանության Մաշտոցի բաժնի...
Զինծառայող Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի քրգործով ձերբակալվել է ծառայակիցը
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ...