ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կան հիմա քրեական գործեր, որոնցով անցնում են գեներալները. Փաշինյան
«Ասում են` Փաշինյանը թուլացնում է բանակն ու գեներալիտետը: Այո՛, կան հիմա քրեական գործեր, որոնցով անցնում են գեներալներ: Բայց մի՞թե չենք պայմանավորվել, որ ՀՀ-ում օրենքի առաջ բոլորը պետք է լինեն հավասար»,- ֆեյսբուքյան իր էջի՝ «Զրույց քաղաքացու հետ։ Շահարկումներ Ղարաբաղի հարցում» վերնագրված ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կան բոլորիդ հայտնի քրեական գործեր, որոնցով անցնում են գեներալներ: Դա գաղտնիք չէ, բայց մենք մի՞թե չենք պայմանավորվել, որ ՀՀ-ում օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն:
Մի՞թե մենք ուզում ենք այնպիսի հանրություն, այնպիսի իրավիճակ, որ գեներալական, նախարարական կամ որևէ կարգավիճակ մեզ հնարավորություն տա անարգել իրականացնել գործողություններ: Ես չեմ ուզում որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, սակայն այս համատեքստում ուզում եմ արձանագրել, թե այս 1,5 տարվա ընթացքում ինչ վերաբերմունք է ձեւավորվել զինվորականների նկատմամբ:
Իհարկե, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, բայց իմ նախաձեռնությամբ, ՀՀ նախագահի ստորագրությամբ ՀՀ մի շարք զինվորականներ ստացել են գեներալական կոչումներ: Օրինակ՝ կապի զորքերի հրամանատարը, հակաօդային պաշտպանության զորքերի պետը, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը, Հրթիռային զորքերի եւ հրետանու պետը, Երրորդ բանակային կորպուսի հրամանատարը՝ Գրիգորի Խաչատուրովը, դարձյալ իմ որոշմամբ ու նախագահի հրամանագրով՝ գեներալ-լեյտենանտի կոչում ստացավ: Վերջին որոշման հետ կապված էլ տասնյակ վերլուծություններ արվեցին, նա Յուրի Խաչատուրովի որդին է, բայց գնահատվել է նրա աշխատանքը՝ որպես զինվորականի:
Վերականգնվել է նաեւ Վաղարշակ Հարությունյանի գեներալական կոչումը՝ իմ նախաձեռնությամբ»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նաև շեշտեց, որ 1,5 տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը նյութական աջակցություն է ցուցաբերել Արցախի Հանրապետությանը եւ տեղի գեներալիտետին, Պաշտպանության բանակին և հավելեց, որ առաջիկայում մանրամասն կխոսի այն մասին, թե ինչ նյութական օգնություն է ՀՀ կառավարությունը, առհասարակ, հատկացրել Արցախի կառավարությանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը քահանաներին խնդրել է օծել կառավարական տունը
Նիկոլ Փաշինյանը քահանաներին խնդրել է օծել կառավարական տունը, որտեղ դեռևս վերջերս է տեղափոխվել ընտանիքի հետ միասին։  ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեզ սրբի տեղ մի դրեք․ Մնացականյանի պատասխանը ադրբեջանցի պատգամավորին
Նոյեմբերի 6-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Ուկրաինայի ԱԳ նախարար Վլադիմիր Պրիստայկոյի հետ միասին մասնակցեց Շվեդիայի Մ...
Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը կհամարվի բացահայտված, թող ձերբակալեն. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Իմ անձի հետ կապված ես վախենալու որևէ բան չունեմ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Անդրանիկ Մարգարյանի քաղաքական դպրոցի...
ՈՒՂԻՂ․ Կառավարության շենքի ներսում նիստ է, դրսում` բողոքի ակցիա
Մեկնարկել է Կառավարության նիստը` օրակարգում է Ղրղզստանի հետ եկամտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխ...