ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այդ ներկայացումը գոյություն ունենալու իրավունք ունի. Մակունցը` «ՀուԶանք ու Զանգի» մասին․ 24News
«Ներկայացումը կարող ենք հավանել կամ ոչ, կարող է մեր ճաշակով լինել կամ ոչ, կոնկրետ իմ ճաշակով չէր, բայց դա չի նշանակում, որ կատարողական արվեստի նման դրսևորում չպետք է լինի։ Այդ ներկայացումը գոյություն ունենալու իրավունք ունի»,- այս մասին ասել է «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով 24News-ի հարցին, թե ինչպես է վերաբերում աղմուկ հանած «Հուզանք ու Զանգ» ներկայացմանը։
Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ «եթե իմ ձերբակալումից մարդիկ կուրախանան, ապա կարող են ձերբակալել», Մակունցն ասել է, որ 2018-ի մայիսին ձևավորված իշխանությունը քաղաքական հետապնդումների տրամադրությամբ չի գործել ու չի գործելու։
«Չգիտեմ՝ ինչի մասին է խոսում պարոն Սարգսյանը, բայց իր ասածը որևէ կերպ օրենսդիր կամ գործադիր մարմնի հետ կապ չունի»,- ընդգծել է Լիլիթ Մակունցը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը քահանաներին խնդրել է օծել կառավարական տունը
Նիկոլ Փաշինյանը քահանաներին խնդրել է օծել կառավարական տունը, որտեղ դեռևս վերջերս է տեղափոխվել ընտանիքի հետ միասին։  ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեզ սրբի տեղ մի դրեք․ Մնացականյանի պատասխանը ադրբեջանցի պատգամավորին
Նոյեմբերի 6-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Ուկրաինայի ԱԳ նախարար Վլադիմիր Պրիստայկոյի հետ միասին մասնակցեց Շվեդիայի Մ...
ՈՒՂԻՂ․ Կառավարության շենքի ներսում նիստ է, դրսում` բողոքի ակցիա
Մեկնարկել է Կառավարության նիստը` օրակարգում է Ղրղզստանի հետ եկամտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էրեբունի ԲԿ-ում բացվում է Միջուկային բժշկության եվրոպական նոր կենտրոն
Էրեբունի Բժշկական կենտրոնում բացվում է Միջուկային բժշկության եվրոպական նոր կենտրոն:Բացմանը ներկա են ՀՀ վարչապետ Նիկ...