Դիանա Գասպարյանը` «Դոն Պիպոյի» ծրագրերի մասին
Քաղաքապետարանը Արթուր Ասատրյանի ներկայացրած քրիստոնեական համալիր-զբոսայգու նախագիծը փատաթղթային տեսքով դեռ չի ստացել:
Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։
«Այդ մասին բանավոր խոսել ենք, սակայն հիմնադրամի ներկայացուցիչներին ես տեղեկացրել եմ, որ այն տարածքը, որտեղ նախատեսվում է կառուցել այդ ամենը, հանձնված է երկարաժամկետ վարձակալության և համայնքի սեփականությունը չէ, հետևաբար, ծրագրի մասին խոսելն իրատեսական չէ»,- նշել է Գասպարյանը:
Էջմիածնի քաղաքապետի հաղորդմամբ՝ գործընթացն իրականացնելու համար պետք է նախևառաջ մի քանի փուլ անցնել.
«Նախ ներկայացվում է նախագիծ-նախահաշիվը, քննարկվում է, այնուհետև ստացվում է ճարտարապետական առաջադրանք, տարածքը պետք է լինի համայնքային, ինչից հետո քաղաքապետարանը կտա շինարարության թույլտվություն»,- ասել է Գասպարյանը:
Նրա խոսքով` Էջմիածինում, որևէ կոթող տեղադրելիս, Մայր Աթոռի հետ համաձայնեցումը կարևոր է: Թեև, ներկա պահին ավելի շատ ընթանում է տեսական, քան առարկայական խոսակցություն, այդուհանդերձ, քաղաքապետարանում բաց են ցանկացած քննարկման համար։
«Չմոռանանք, որ այդ տարածքները դեռ համայնքի հաշվեկշիռ վերադարձնելու խնդիր ունենք»,- ընդգծել է Գասպարյանը:
Բացի այդ, քաղաքապետարանը պետք է վստահ լինի, որ քաղաքի կենտրոնում լայնածավալ շինարարություն սկսելու և ավարտելու միջոցները, կամ գոնե այդ միջոցների 70-80 տոկոսը կա:
«Ծրագիրը բավական մեծ ֆինանսական միջոցներ է պահանջում և դեռ ինֆորմացիա չունեմ, թե նախատեսված միջոցների քանի տոկոսն է հավաքագրվել»,- ասել է նա։
Մինչդեռ կառույցի հեղինակները համոզված են, որ այն լինելու է յուրօրինակ հավաքատեղի՝ Հայաստան-սփյուռք կապող օղակ, որտեղ ծնվելու են նոր գաղափարներ ու նախագծեր` Հայաստանն աշխարհին ներկայացնելու և ավելի ճանաչելի դարձնելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Շեֆին պաշտպանելիս կոկային բառն է ճիշտ օգտագործել․ Ալեն Սիմոնյանը՝ հանրապետականներին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկ...
Հայաստանը նոր Су-30СМ կործանիչներ ձեռք կբերի․ Դավիթ Տոնոյան
Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Այ...
«Ցանկանում էր Տուն գնալ»․ մահացել է Հակոբ Արշակյանի հայրը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ ձեզ մի փոք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն ընտանիքով տեղափոխվել է Սերժ Սարգսյանի առանձնատուն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում ուղիղ միացմամբ դիմել է հանրությանը: «Հանրապետության թիվ 1 առանձնատան...