Արսեն Բաբայանի գործով ներպետական ատյանները սպառելուց հետո կդիմենք ՄԻԵԴ. պաշտպան
Արսեն Բաբայանը ոչ մի ակնկալիք չունի Ավետիք Իշխանյանի և Արտակ Բեգլարյանի անձնական երաշխավորությամբ իրեն ազատ արձակելու գործընթացից` նկատի ունենալով, թե ինչ ապօրինություններով են իրեն մեղադրանք առաջադրել ու ազատությունից զրկել:
Այս մասի Tert.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպան Լուսինե Սահակյանն` անդրադառնալով իրավապաշտպան, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանի և ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի (անձնական կարգավիճակով)` քրեական հետապնդման մարմիններին ուղղված գրավոր դիմումին, որով վերջիններս պատրաստակամություն են հայտնել իրենց խոսքով և վճարվող գումարով երաշխավորել Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը քրեական գործի քննության ընթացքում։
«Մենք՝ պաշտպաններս նույնպես չենք կարող ասել`ինչ ակնկալիք կարող ենք ունենալ. եթե իրավապահ մարմիններն օրենքով սահմանված կարգով ղեկավարվեին, Արսեն Բաբայանին ոչ մեղադրանք առաջադրած կլինեին, ոչ ազատությունից կզրկեին: Այժմ էլ, եթե օրենքով ղեկավարվեն, առնվազն պետք է անհապաղ ազատ արձակեն Բաբայանին, և դադարեցնեն քրեական հետապնդումը»,-ասաց Սահակյանը:
Վերջինս ընդգծեց, որ ներկա իրավիճակում նման սպասելիքներ չունեն: «Այդ պատճառով կներկայացնենք բոլոր հնարավոր միջնորդությունները, բողոքները, որպեսզի սպառենք ներպետական ատյանները»,-ասաց փաստաբանը` նշելով, որ ներպետական ատյանները սպառելուց հետո կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին՝ պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։ Ավելի ուշ դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել։
Ըստ ՀՔԾ-ի՝ ՔՕ 300-րդ հոդվածի 1-ին՝ իշխանությունը զավթելու մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ։
Նկատի ունենալով, որ բացահայտվել է առերևույթ կատարված նոր հանցագործության դեպք, Հատուկ քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին՝ պաշտոնական կեղծիք կատարելու մասով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին: Այս գործը հարուցվել էր պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա:
Նմանատիպ հոդվածներ
Շեֆին պաշտպանելիս կոկային բառն է ճիշտ օգտագործել․ Ալեն Սիմոնյանը՝ հանրապետականներին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկ...
Հայաստանը նոր Су-30СМ կործանիչներ ձեռք կբերի․ Դավիթ Տոնոյան
Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Այ...
«Ցանկանում էր Տուն գնալ»․ մահացել է Հակոբ Արշակյանի հայրը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ ձեզ մի փոք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ է չարտերային չվերթով մեկնել ԱՄՆ. Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է
«Մենք բամբասանքները չենք թողնելու անպատասխան, որովհետև մեզ համար կարևոր է, որ մարդիկ իմանան ճշմարտությունը»,- ֆեյսբուքյա...