ՈւՂԻՂ. Ստորագրահավաք Գավառում՝ հաջակցություն Ռոբերտ Քոչարյանի
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների նախաձեռնած «Հաղթանակ» շարժման ներկայացուցիչներն այսօր՝ նոյեմբերի 3-ին, ստորագրահավաք են անցկացնում Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ հաջակցություն Ռոբերտ Քոչարյանի։
«Մենք ցանկանում ենք Ձեզ հետ կիսվել Հայաստանի առջև ծառացած խնդիրներով։ Ձեզանից շատերը կամա թե ակամա տեղյակ չեն, թե ինչ է կատարվում այսօր Երևանում։ ՀՀ-ն այսօր կանգնած է շատ լուրջ մարտահրավերների առաջ, այս պատճառով եկել ենք Ձեզ հետ զրուցելու, մտածելու և կիսվելու, որոշելու, թե ինչ ենք անելու, որ մեր երկիրը դառնա մեր երազանքների հայրենիքը։ Մեր շարժման կարգախսն է «Միացումը», մենք կոչ ենք անում միանալ մեզ»,-իր ելույթում նշեց շարժման ներկայացուցիչներից մեկը։
Շարժումը ստորագրահավաքի գործընթացը սկսել է հոկտեմբերի 26-ին՝ Հաղթանակի զբոսայգուց։ «Հաղթանակ» շարժումն այցելում է մարզեր՝ քաղաքացիներին իրազեկելու այն պրոցեսների մասին, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանում: Նախաձեռնության անդամներն արդեն եղել են Չարենցավան և Աբովյան քաղաքներում։
Տեսանյութը՝ News.am-ի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը քահանաներին խնդրել է օծել կառավարական տունը
Նիկոլ Փաշինյանը քահանաներին խնդրել է օծել կառավարական տունը, որտեղ դեռևս վերջերս է տեղափոխվել ընտանիքի հետ միասին։  ...
Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը կհամարվի բացահայտված, թող ձերբակալեն. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Իմ անձի հետ կապված ես վախենալու որևէ բան չունեմ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Անդրանիկ Մարգարյանի քաղաքական դպրոցի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեզ սրբի տեղ մի դրեք․ Մնացականյանի պատասխանը ադրբեջանցի պատգամավորին
Նոյեմբերի 6-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Ուկրաինայի ԱԳ նախարար Վլադիմիր Պրիստայկոյի հետ միասին մասնակցեց Շվեդիայի Մ...
ՈՒՂԻՂ․ Կառավարության շենքի ներսում նիստ է, դրսում` բողոքի ակցիա
Մեկնարկել է Կառավարության նիստը` օրակարգում է Ղրղզստանի հետ եկամտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխ...