Կոստանյան Գևորգն ինձ հանձնարարություն չի տվել, չէր էլ կարող տալ. Ալիկ Սարգսյան
Hayeli.am-ը, հղում անելով «Ժողովուրդ» օրաթերթին, գրում է․ ««Մարտի 1»-ի գործով մեղադրվող նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե մեղադրանքի առաջադրումից ավելի քան 1 ամիս անց լուր չունի նախաքննական մարմնից: Ասել է` նպատակը հեռուստաշոուն էր եւ մեկ էլ, որ ինքը երկրից չհեռանա:
«Ոնց որ օրը բռնացրին, կանչեցին ու նսեմացրին. հենց այսօր ստորագրություն տվե՛ք չհեռանալու մասին: Գիտեին, որ առավոտյան տեղ էի գնում: 1200 հոգանոց հարսանիքի քավոր էի, ոչ ավել, ոչ պակաս, փեսացուն`աշխարհի չեմպիոն, նորմալ շրջապատի մարդիկ»,- ասել է նախկին ոստիկանապետը:
Մեկնաբանելով «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունները, որ քրգործը հարուցվել է իր նախկին գործընկերոջ՝ Հովհաննես Թամամյանի ցուցմունքից հետո, ու հենց Թամամյանին ավելի մեղմ մեղադրանք է առաջադրվել, Ալիկ Սարգսյանն ասել է. «Ես հիմա միտումնավոր ոչ մեկի հետ որեւէ կապ չեմ տալի, նույնիսկ հեռախոսով չեմ խոսում»:
Անդրադառնալով մեղադրանքում առկա՝ իրեն ցուցումներ տալու հարցին` Ալիկ Սարգսյանն ասել է. «Սերժ Սարգսյանը՝ երկրի նախագահը, ինձ ցուցումներ չի տվել, ո՞նց կարար Գեւորգ Կոստանյանը ինձ գար ասեր`այս թուղթը փոխի, սա սենց արա, թեկուզ սա է ասել, նա է ասել…»»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն ընտանիքով տեղափոխվել է Սերժ Սարգսյանի առանձնատուն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում ուղիղ միացմամբ դիմել է հանրությանը: «Հանրապետության թիվ 1 առանձնատան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ է չարտերային չվերթով մեկնել ԱՄՆ. Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է
«Մենք բամբասանքները չենք թողնելու անպատասխան, որովհետև մեզ համար կարևոր է, որ մարդիկ իմանան ճշմարտությունը»,- ֆեյսբուքյա...
Կենդանաբանական այգու տնօրենը հրաժարական տվեց
Երևանի կենդանաբանական այգու տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել, որում ասվում է. Հարգելի՛ գործընկերներ, ընկերն...
Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել եմ պաշտոնն ազատելու դիմում գրել. փոխքաղաքապետ
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կ...