Քաղաքականություն

Ընդհանուր 10 000 000 դրամ, 80.000 դոլար. փոխնախարարի հայտարարագրած ունեցվածքը

WRed 1 րոպե 156 դիտում
Ընդհանուր 10 000 000 դրամ, 80.000 դոլար. փոխնախարարի հայտարարագրած ունեցվածքը

«Փաստ» թերթը գրում է․ «Արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանի՝ ՀՀ դրամով ստացած եկամուտների հանրագումարը 2018 թվականին կազմել է 10 000 000 ՀՀ դրամ: Նշված եկամուտը շահաբաժին է:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված՝ Գ. Հովհաննիսյանի՝ 2018թ. տարեկան հայտարարագրից: Փոխնախարարը հայտարարագրել է նաև 45 000 ԱՄՆ դոլար եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից, ինչպես նաև 35 000 ԱՄՆ դոլար եկամուտ, որը գոյացել է ստացված փոխառություններից (վարկեր):

Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 7000 ԱՄՆ դոլար: 2018թ. հարկային տարվա վերջում նշված դրամական միջոցն անփոփոխ է մնացել:

Հայտարարատու պաշտոնատար անձի հարկային տարում ձեռքբերած և օտարած շարժական գույքը ենթաբաժնից էլ տեղեկանում ենք, որ ԱԳ փոխնախարարը 2018թ. հարկային տարում 30 000 ԱՄՆ դոլարով ձեռք է բերել «TOYOTA HIGHLANDER 3.0» մակնիշի ավտոմեքենա:

Գ. Հովհաննիսյանը ԱԳ փոխնախարար է նշանակվել 2018թ. դեկտեմբերին, մինչ այդ զբաղեցնում էր ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250