Ծիծաղով եմ մոտենում այդ մեղադրանքներին. Թորոսյանը` Սանասարյանի մեղադրանքների մասին
Բազմիցս ասել եմ, որ իմ ընտանիքը որեւէ բժշկական կենտրոն չունի, իսկ գումարների տրամադրման ընթացակարգը բոլորին հայտնի է:
Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Դավիթ Սանասարյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին:
«Երբ լսում էի մյուս մեղադրանքները, քիչ էր մնում մտածեի, որ Ալ Կապոնեին հովանավորելու համար էլ պարոն Սանասարյանը պետք է ինձ մեղադրի: Ծիծաղով եմ մոտենում այդ մեղադրանքներին»,-ասաց Թորոսյանը:
Նրա խոսքով՝ պետք է Դավիթ Սանասարյանին հարցնել, թե ինչու է նման մեղադրանքներ հնչեցնում. «Ես իրեն մի անգամ հանրային խորհուրդ տվել եմ, բայց կարծես թե չի ուզում օգտվել այդ խորհրդից»:
Հարցին՝ այս հակասություններն արդյո՞ք չեն ազդի կուսակցության գործունեության արդյունավետության վրա, Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ որեւէ հակասություն չկա, իրավական գործընթաց կա, որը պետք է ընթանա, եւ եթե պարզվի, որ կա որեւէ մեղավոր, ապա նա պետք է պատժվի։ Ըստ Թորոսյանի՝ գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքները պահպանված են։
Թորոսյանը լրագրողների հետ զրույցում հերքեց այն լուրերը, որ Պետական վերահսկողության ծառայությունը նախարարությունում ստուգումներ է սկսել:
Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով ցուցմունք արդեն տվել է, քանի որ վկայի կարգավիճակով կանչել են հարցաքննության, եւ եթե կանչեն դատարան, ապա կգնա եւ նույնը կկրկնի: Իսկ Դավիթ Սանասարյանի հետ արդեն առերեսվել են:
Նմանատիպ հոդվածներ
Կենդանաբանական այգու տնօրենը հրաժարական տվեց
Երևանի կենդանաբանական այգու տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել, որում ասվում է. Հարգելի՛ գործընկերներ, ընկերն...
Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել եմ պաշտոնն ազատելու դիմում գրել. փոխքաղաքապետ
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն ընտանիքով տեղափոխվել է Սերժ Սարգսյանի առանձնատուն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում ուղիղ միացմամբ դիմել է հանրությանը: «Հանրապետության թիվ 1 առանձնատան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ է չարտերային չվերթով մեկնել ԱՄՆ. Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է
«Մենք բամբասանքները չենք թողնելու անպատասխան, որովհետև մեզ համար կարևոր է, որ մարդիկ իմանան ճշմարտությունը»,- ֆեյսբուքյա...