«Իրատես». Իշխանություններն Աղվան Հովսեփյանով ոչ միայն չեն հետաքրքրվում, այլև համագործակցում են նրա հետ
«Իրատես» թերթը գրում է.
Օրերս խորհրդարանում ունեցած ճեպազրույցի ժամանակ լրագրողները քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանից հետաքրքրվեցին նաև ՔԿ նախկին պետ, նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի «որպիսությամբ»:
«Անընդհատ տեսակետներ են հնչում, որ պետք է ուսումնասիրել Աղվան Հովսեփյանի գործունեությունը, անգամ պետք է մեղադրանք առաջադրվի։ Նրա գործունեության հետ կապված՝ կոմիտեում ուսումնասիրություններ կատարվո՞ւմ են, փաստաթղթեր չե՞ն ուզում Ձեզնից»,- հարցրեց լրագրողներից մեկը:
Հայկ Գրիգորյանը խուսափողական պատասխան տվեց, ասելով, թե, քրեական դատավարության 190-րդ հոդվածի համաձայն, պաշտոնատար այդ անձինք իրենց սուբյեկտները չեն. «Հարցի հասցեատերը ես չեմ»:
«Իրատեսի» տեղեկություններով՝ իշխանություններն Աղվան Հովսեփյանով ոչ միայն չեն հետաքրքրվում, այլև համագործակցում են նրա հետ: «Պարոն Հովսեփյանը հաճախ է խորհուրդներ տալիս ուժային կառույցներին: Քանի որ աշխատանքային բազմամյա փորձ ունի, «խոշոր ձկների» կենսագրությունն ու գործունեությունը լավ գիտի, փորձում է օգտակար լինել, ինչ-ինչ բաներ հուշել եւ այլն: Այս հանգամանքը հաշվի առնելով էլ, ըստ երեւույթին, նրա նկատմամբ իրավական որեւէ գործընթաց ո՛չ այժմ, ո՛չ առաջիկայում չի սկսվի»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Կենդանաբանական այգու տնօրենը հրաժարական տվեց
Երևանի կենդանաբանական այգու տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել, որում ասվում է. Հարգելի՛ գործընկերներ, ընկերն...
Ուսուցիչների աշխատավարձը նորից բարձրանալու է․ նախարար
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ուսո...
Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել եմ պաշտոնն ազատելու դիմում գրել. փոխքաղաքապետ
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կ...
Գնդակոծվել են Տավուշի սահմանամերձ գյուղերը․ ՊՆ
Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետերից խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել...