«Հրապարակ». Նախարարությունների ներքևի օղակներում վրդովված են. ինչու իրենք ստանան 300-400 դոլար, ոչինչ չանող նախարարը` 2-3 հազար
«Հրապարակ» թերթը գրում է.
Ղեկավար անձնակազմի աշխատավարձերը «կրկնապատկելու» գաղտնի որոշումը լուրջ անջրպետ է առաջացրել վերնախավի և «ստորին օղակների» միջև։ Ներքևներում այս լուրը ստանալուց հետո անգործության են մատնվել, որովհետև վիրավորված են և կարծում են՝ «անարդար» է, որ ամբողջ գործն իրենք անեն՝ ստանալով 300-400 դոլարին համարժեք դրամ, իսկ անգործ ու անգրագետ փոխնախարարները, նախարարները, ոչինչ չանելով՝ 2-3 հազար դոլարին համարժեք աշխատավարձ։
Հատկապես դժգոհ են վարչության պետերը, որոնք կարծում են, որ չպետք է եռակի տարբերություն լինի իրենց և աշխատակազմի ղեկավարի վարձատրության միջև։ Իսկ «եթե իրենց համար փող կա, մեզ համար չկա, ապա իրենք էլ թող աշխատեն»,- որոշել են նախարարություններում»,-գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Կենդանաբանական այգու տնօրենը հրաժարական տվեց
Երևանի կենդանաբանական այգու տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել, որում ասվում է. Հարգելի՛ գործընկերներ, ընկերն...
Ուսուցիչների աշխատավարձը նորից բարձրանալու է․ նախարար
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ուսո...
Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել եմ պաշտոնն ազատելու դիմում գրել. փոխքաղաքապետ
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կ...
Գնդակոծվել են Տավուշի սահմանամերձ գյուղերը․ ՊՆ
Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետերից խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել...