Եթե կոնվենցիան ստորագրվում է, պետք է նաև վավերացվի. Բաթոյան
Եթե կոնվենցիան ստորագրվում է, կոնվենցիան պետք է նաև վավերացվի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Դա միջազգային պարտավորություն է ինչպես բոլոր մյուս կոնվենցիաների դեպքում, այնպես էլ այս կոնվենցիայի դեպքում (Ստամբուլյան կոնվենցիա): ՀՀ կառավարությունը ստանձնել է մարդու իրավունքների հանդեպ իր պատրաստակամությունը, ստորագրել են, և հիմա պետք է վավերացնի»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ հասարակությունում առաջացող դժգոհություններին, կոնվենցիան ապապետական որակելու հարցին՝ Զարուհի Բաթոյանը նշեց, որ չի կարող մեկնաբանել:
«Մեր գործառույթն է աջակցել այն մարդկանց, ովքեր ենթարկվել են ընտանեկան կամ կենցաղային բռնության, նաև մենք իրենց սոցիալական աջակցություն ենք տրամադրում: Կարծում եմ, որ կանանց հանդեպ բռնությունը պետք է կանխարգելեն, ծրագրեր իրականացնեն»,- ասաց նա:
Հարցին, թե առանց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման, գործող օրենսդրությամբ հնարավոր չէ՞ կանխարգելել կանանց նկատմամբ բռնությունը, նախարարը պատասխանեց. «Մեր գործող օրենսդրությունը թերի է, մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, բայց կոնվենցիան աջակցելու է, որ ավելի լավ մեխանիզմներ ունենանք»:
Նմանատիպ հոդվածներ
Կենդանաբանական այգու տնօրենը հրաժարական տվեց
Երևանի կենդանաբանական այգու տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել, որում ասվում է. Հարգելի՛ գործընկերներ, ընկերն...
Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել եմ պաշտոնն ազատելու դիմում գրել. փոխքաղաքապետ
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն ընտանիքով տեղափոխվել է Սերժ Սարգսյանի առանձնատուն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում ուղիղ միացմամբ դիմել է հանրությանը: «Հանրապետության թիվ 1 առանձնատան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ է չարտերային չվերթով մեկնել ԱՄՆ. Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է
«Մենք բամբասանքները չենք թողնելու անպատասխան, որովհետև մեզ համար կարևոր է, որ մարդիկ իմանան ճշմարտությունը»,- ֆեյսբուքյա...