Դա օրինագիծ չէ, ուստի պատժամիջոցներ չի նախատեսում. Չավուշօղլուն՝ ցեղասպանության բանաձևի մասին

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք պատասխան քայլեր են անելու ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման դեմ:

 

Ինչպես տեղեկացնում է Եռմենիհաբեռ-ը, իշխանամետ «Akşam» թերթին տված հարցազրույցում Չավուշօղլուն մասնավորապես ասել է.

 

«Որոշ քաղաքական գործիչներ ու լրատվամիջոցներ հայկական որոշման նախագծի (բանաձևը) վերաբերյալ օրինագիծ բառն են օգտագործում: 

 

Դա օրինագիծ չէ, ուստի պատժամիջոցներ չի նախատեսում: Դա ԱՄՆ-ի իշխանություններն էլ են հաստատել: ԱՄՆ-ի հետ մեր երկխոսությունը դադարեցնելը սխալ է, բայց մենք էլ որոշ քայլեր ենք ձեռնարկելու: ԱՄՆ-ի դեսպանին տեղեկացրել ենք»:

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև և Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմագործողություն հետևանքով  Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու օրինագիծ: 

Քաղաքականություն

Պատահարներ